Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը հանրությանը հիացրել Է Փարիզում կազմակերպված նորաձեւության ցուցադրությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ֆրանսիացի մոդել եւ դերասանուհի Տիլան Բլոնդոն, որին 2007 թվականին TC Candler կայքը համարել Է «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», հանրությանը հիացրել Է, երբ Փարիզում կազմակերպված նորաձեւության ցուցադրությանը հայտնվել Է համարձակ հագուստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

Ֆրանսուհին ցնցող տեսք Է ունեցել, երբ դեֆիլեն սկսվելուց առաջ կեցվածք Է ընդունել լայն լանջաբացվածք ունեցող փայլուն կիսաթափանցիկ սեւ զգեստով: Նրա կերպարը լրացրել են բարձր պոչանման հավաքած մազերը՝ արձակված ալիքաձեւ խոպոպիկներով եւ ռոքերյան ոճով սեւ բոկոտիկները:

Instagram-ում օգտատերերը գրել են, որ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը «շլացուցիչ» եւ «անհավանական» տեսք ունի, իսկ ոմանք նրան նույնիսկ սիրո խոստովանություն են արել:

Հեռուստահաղորդավարուհի Վերոնիկա Լուբրիի եւ ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի դուստրը՝ 19-ամյա Տիլանը, «աշխարհի ամենագեղեցիկ աղջկա» տիտղոսը վաստակել Է այն բանից հետո, երբ չորս տարեկանում սկսել Է մոդելի կարիերան: Այն ժամանակ նա մասնակցել Է Ժան Պոլ Գոտիեի ցուցադրությանը:

Ավելի ուշ Տիլան Բլոնդոն դարձել Է բազմաթիվ նորաձեւության տների դեմքը եւ հայտնվել այնպիսի փայլերես հանդեսների շապիկների վրա, ինչպիսիք են՝ Vogue-ն, L’officiel Enfants-ը, Marie Claire-ը: Այժմ նա շարունակում Է համագործակցել հայտնի բրենդների հետ եւ համարվում Է ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img