Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պատերազմ Արցախում. Չեխիայից Գորիս. Գործարարը Կարծում Է՝ Պէտք Է Քիչ Խօսել, Շատ Գործ Անել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ — 58 —

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Սեպտեմբերի 27-ից ազրպէյճանաթուրքական հրոսակների կողմից միջազգային ահաբեկիչների ներգրաւմամբ Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետեւանքով, խաղաղ բնակչութեան մի մասը ստիպուած է եղել ժամանակաւոր դուրս գալ սեփական տներից ու ապաստան գտնել Հայաստանում: Արցախցիների մի մասը ապաստանել է Գորիս քաղաքի նոյնանուն հիւրանոցում: Նրանց հետ հանդիպումը կայացաւ դէպի Արցախ արաբական ու լիբանանեան մետիայի լրագրողների այցի ընթացքում, երբ մէկ գիշեր կանգ առանք այդ հիւրանոցում:

Արցախցիները, չնայած հանգամանքին, որ ստիպուած իրենց տներից դուրս են եկել, միեւնոյնն է` պինդ են, ամուր, սեփական հողին ու ջրին կառչած, մարտական տրամադրուած: Կանայք գուլպաներ, տաք հագուստ են գործում, ուղարկում սահման, որպէսզի տղաները չմրսեն։ Ասում են՝ խաղաղութիւն են ուզում միայն։

Երեխաներն էլ իրենց հերթին էին փորձում գալ ու զրուցել իրենց համար անծանօթ մարդկանց հետ, պատմել, թէ ոնց են թուրքերը իրենց տունն աւերել: Երեխաներն ասում էին` միեւնոյն է, իրենց պապաները յաղթելու են թուրքին ու իրենք հետ են վերադառնալու իրենց շէները։ Նրանց աչքերը, առանց խօսքի, ամեն ինչ ասում են: Մանկական դէմքերին երեւացող ժպիտի ու խինդի տակ թաքնուած է խաղաղութիւն ցանկանալու անյագ տենչը, հայրերին ռազմաճակատից դիմաւորելու ու գրկելու անհաս ցանկութիւնը: Մայրերը, կանայք ասում են՝ ամուր են, սպասում են իրենց տղամարդկանց վերադարձին: Պատերազմը սարսափելի բան է…

Արցախցի ընտանիքները «Գորիս» հիւրանոցում ոչ մի բանի կարիք չունէին, ո՛չ սննդի, ո՛չ հագուստի, քանի որ թէ´ հիւրանոցի ղեկավարութիւնը, թէ՛ անհատ մարդիկ ամեն ինչով ապահովում են:  Գորիսում ծանօթացանք նաեւ այդ հիւրանոցի սեփականտիրոջ՝ Սենիկ Ջուլհակեանի հետ, ով երկար տարիներ ապրում է Չեխիայում, զբաղւում բարձրորակ քրիսթալի արտադրութեամբ: Ամուսնացած է: Կ՛ըսէ թէ ունի 6 երեխայ, որից մէկը արցախեան ազատամարտում զոհուած եղբօր որդին է, ով 26 տարեկան է հիմա: Պատերազմի հենց առաջին օրը իր ընտանիքի` զաւակների ու կնոջ հետ Չեխիայից եկել է Հայաստան:

Ջուլհակեանն ասում է երեխաներին բերել է Հայաստան, որպէսզի նրանք էլ տեսնեն այն, ինչ այս օրերին հայ միւս մանուկներն են տեսնում, ապրում: Փոքր երեխան երկու տարեկան է, ծնուել է Հայաստանում, միւսները՝ Չեխիայում եւ ԱՄՆ-ում։ Սենիկ Ջուլհակեանի կինն ասում է ընտանիքով Հայաստան գալը ամուսնու որոշումն է եղել, որն ինքը ամբողջութեամբ սատարել է: Երեխաներին էլ դուր է գալիս Հայաստանում, չնայած պատերազմական վիճակին:  

Չեխիահայ գործարարը պատերազմի լուրը լսելուց անմիջապէս յետոյ յանձնարարել է իրեն պատկանող «Գորիս» հիւրանոցը անհրաժեշտութեան դէպքում տրամադրել արցախցիներին: Սենիկ Ջուլհակեանն ասում է` մենք մեր հողի համար ենք պայքարում, մեր պայքարն արդար է: Ի դէպ՝ հիւրանոցում շրջելիս կարելի է հանդիպել շատ հնութիւնների, որոնք Ջուլհակեանը հաւաքել ու տեղաւորել է հիւրանոցի տարածքում, թանգարան կառուցել ու պեղումների արդիւնքում յայտնաբերածը տեղաւորել անտեղ՝ կատարելով ինչ-որ տեղ նաեւ պետական գործառոյթ։

Հիւրանոցի շէնքը Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ մնացել էր անմխիթար վիճակում: Գործարարը, նպատակ ունենալով  այդ տարածքում զարգացնել զբօսաշրջութիւնը ու ստեղծել աշխատատեղեր, վերանորոգեց ու վերակառուցեց հիւրանոցը, որն այսօր ծառայում է որպէս արցախցիների համար ապահով կացարան, իսկ խաղաղ ժամանակ զբօսաշրջիկների սիրելի վայր:

Նա սկսել է աշխատել հարեւան Խնձորեսկ քաղաքում (իր ծննդավայրը) ճոպանուղի կառուցելու ուղղութեամբ, որտեղ կատարուած պեղումների ժամանակ յայտնաբերուել են պատմամշակութային բարձր արժէք ունեցող յուշարձաններ, զարդեր, գործիքներ: Մշակոյթի նախարարութեան թոյլտուութեամբ, դրանք բոլորը ցուցադրուած են հիւրանոցի նախասրահներում:

Չեխիայում հայ գործարարը իր կապերով ամեն ինչ անում է հայկական տարբեր հարցեր առաջ մղելու համար։ Մեր զրուցակիցը կարծում է՝ պէտք է քիչ խօսել, շատ գործ անել։ Զրոյցի ընթացքում յայտնի դարձաւ, որ Ջուլհակեանը մեծ դեր է ունեցել Չեխիայի հանրապետութեան կողմից հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում: «Ի վերջոյ Չեխիայի սենատը ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը։ Ես կարծում եմ հայ ազգը պէտք է քիչ խօսի շատ գործ անի։ Լոպիինկ անում ենք, մի մասը բացայայտ մի մասը ծածուկ»,- նշում է գործարարը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img