Մի Երգի Պատմութիւն -58-
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
Մի օր Էլթընը դաշնամուրի մօտ պարզապէս ժամանակ էր վատնում, նուագելով ինչ պատահի (սովորաբար հենց այսպէս էլ ծնւում են գրեթէ բոլոր երաժշտական ստեղծագործութիւնները, երբ երաժիշտը գլխում բազմաթիւ խառն ի խուռն , բայց ոչ մի յստակ միտք չունի եւ գործիքի վրայ փորձում է վերարտադրել մտքերը, կամ՝ պարզապէս, ոչինչ չնուագելով նուագում է )։ Պերնին պատմում է, — «Էլթընը դաշնամուրի մօտ ինչ որ խառը մեղեդիներ և ներդաշնակումներ նուագելով յանկարծ հարցրեց, թէ ինչ՞ եմ մտածում յստակ մի կտորի մասին։ Շարունակութիւնը տեղի ունեցաւ ակնթարթօրէն․ երգի վերնագիրն ու առաջին տողերը գրուեցին անմիջապէս, կածես դրանք միշտ եղել էին» ։ Յետագայում Պերնին հարցազրոյցների ժամանակ միշտ պատմելու էր , որ այս երգը ծնուել է պատահականութեան շնորհիւ ։
Երգի նշանակութեան մասին Պերնին պատմում է ,- « սա շատ պարզ մի մտքի մասին է , որը , կարծում եմ, շատերի մօտ է ծագել կեանքի այս կամ այն ժամանակահատուածում, երբ նրանք գտնւում են մի հոգեվիճակում, որը աւելի շատ կատարելացուած է, քան իրական։ Նրանք փորձում են փրկել մի յարաբերութիւն, որը անհնար է փրկել, նրանք էլ են դա հոգու խորքում հասկանում, բայց չեն դադարում բոլոր միջոցները փորձել այն փրկելու համար։ Դա սիրոյ՝ սիրտը կեղեքող, զզուելի կողմերից մէկն է, որը նրանք ոչ մէկին չէին ցանկանայ, յատկապէս իմանալով, որ ինչ-որ ժամանակ յետոյ անհնար կլինի դրանից խուսափել» ։
Երգը թողարկուեց 1976 թուականին՝ միայնակ սկաւառակի տեսքով։ Նահանգներում այն բարձրացաւ 6-րդ հորիզոնական, իսկ Բրիտանիայում հազիւ հասաւ 11-րդին ։ Չնայած այս անյաջող փորձառութեանը հիթ-շքերթներում, երգը միեւնոյնն է մտաւ Էլթըն Ճոնի լաւագոյն հաւաքածու-ալպոմների մէջ։
Բրիտանացի երգիչ, երգահան Էլթըն Ճոն (Elton John) ու երաժիշտ-երգահան Պերնի Դոփինը (Bernie Taupin) երկար տարիների համատեղ բեղումնալից աշխատանքային պատմութիւն ունեն։ Նրանց երգերը սովորաբար սկսուել է Պերնիի գրած բնագրերով, որոնց հիման վրայ յետոյ Էլթընը գրում էր երաժշտութիւնը։ Sorry Seems To Be-ին բացառութեան կարգով հակառակ կերպով ստեղծուեց ։
2002 թուականին երգը վերաթողարկուեց Blue խմբի հետ համատեղ կատարմամբ, որն անմիջապէս գրաւեց բրիտանական հիթ-շքերթի առաջատար դիրքերը։
2004 թուականին Էլթըն Ճոնն ու Ռեյ Չարլզը զուգերգով ձայնագրեցին այս երգը Ռեյի «Genius Loves Company» ալպոմի համար։ Հնարաւոր է, որ այս երգը Ռեյի վերջին ձայնագրութիւնն էր , քանի որ ձայնագրումից շաբաթներ անց , 2004 թուականի յունիսի 10-ին նա մահացաւ։
Երգը վերաերգել է նաեւ Ճո Գոքերը (Joe Cocker), Տայանա Քրոլը (Diana Kroll), Լէոնա Լիւիսը (Leona Lewis ) եւ այլոք։
Ինչ՞ կարող եմ ես անել,այն ժամանակ,
Երբ ամեն բան արդեն աւարտուել է․․․․
«Ներիր»-ն ամենից դժուար բառն է ․․․․