Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Եվրամիությունն ԱՀԿ-ի բարենորոգման նախագիծ Է պատրաստել. Reuters

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եվրամիությունը (ԵՄ) պատրաստել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարենորոգման առաջարկությունների փաթեթ, որոնք ենթադրում են անդամ երկրների հետ համագործակցության մեխանիզմի թափանցիկության բարձրացում: Հոկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ փաստաթղթի տեքստը, որը թվագրված Է հոկտեմբերի 19-ով, կազմել Է Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ի մյուս անդամ երկրների ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո՝ Չինաստանի հասցեին քննադատության ֆոնին նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ամենասկզբում ԱՀԿ-ին տրամադրած տվյալների ոչ բավականանչափ թափանցիկության համար:

Այն բովանդակում Է «ԱՀԿ-ի թերությունների վերացման» մի քանի ամսվա համար նախատեսված պլան, թերություններ, «որոնք կապված են ֆինանսավորման, կառավարման եւ իրավաբանական լիազորությունների հետ»: Միջոցների փաթեթը ենթադրում Է, որ ԱՀԿ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ կտան բարձրացնել կազմակերպության անդամ երկրների կողմից Միջազգային բժշկա-սանիտարական կանոնների կատարման հսկողության մեխանիզմի թափանցիկությունը: Այդ միջոցները պետք Է նախատեսեն անդամ պետությունների միջեւ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության արագ փոխանակման ապահովումը: ԱՀԿ-ից պահանջվող միջոցների ավելի մանրամասն նկարագրություն Reuters-ը չի տրամադրում:

Փաստաթղթում նշված Է, որ ԵՄ-ն ճանաչում Է ԱՀԿ-ի հանգուցային դերն առղջապահության ոլորտում ճգնաժամերի դեմ պայքարի գործում, չնայած կազմակերպության գոյություն ունեցող թերություններին: Այն խնդիրների թվում, որոնց մասին ասված Է փաստաթղթում, ԵՄ-ն նշում Է կազմակերպության կանխատեսելի եւ կայուն ֆինանսավորան բացակայությունը եւ ամբողջությամբ վեցված նրա աշխատանքի անբավարար թափանցիկությունը: Գործակալությունը նշում Է, որ ԵՄ-ի երկրների առողջապահության նախարաների կողմից նախագծի քննարկումը պետք Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով կայանա հաջորդ շաբաթ: Ենթադրվում Է, որ ավելի ուշ այն կներկայացվի ԱՀԿ-ի վեհաժողովին, որը կկայանա նոյեմբերի կեսերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img