Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Իսրայելական «նվեր» Իրանին…

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, դեռեւս պարզ չէ, թե այն որ կողմին է պատկանում: Կան նաեւ ենթադրություններ, որոնք չեն բացառում դրա իսրայելական արտադրության լինելը. ընդգծվում է, որ ուսումնասիրելուց հետո կտրվեն այդ հարցերի պատասխանները:

Միաժամանակ շեշտվում է, թե ԱԹՍ-ն գրեթե վնասված չէ: Մյուս կողմից, հայ ռազմական փորձագետները, այդ թվում` մասնագիտացված razm.info կայքը, ուսումնասիրելով իրանական ԶԼՄ-ներում տարածված՝ խոցված ԱԹՍ-ի պատկերը, հստակ համոզմունք են հայտնում, որ այն Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության «Harop» տեսակի մահապարտ ԱԹՍ է: Եթե հաշվի առնենք, որ այն որեւէ վնաս չի պատճառել իրանական կողմին, կարելի է ենթադրել, որ իսրայելական տվյալ տիպի ԱԹՍ-ները Իրանին, ուսումնասիրելու համար, ուղղակի լավ նվեր են:

Իրանը, որը ԱԹՍ-ների արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջատարներից է, անշուշտ, կուսումնասիրի ոչ միայն դրա տակտիկա-տեխնիկական բնութագիրը, այլեւ հնարավոր առավելությունները կարող է կիրառել իր արտադրության մեջ: Այլ կերպ ասած՝ թեեւ Իրանը հակամարտ կողմերին բազմիցս նախազգուշացրել է հեռու մնալ իր սահմաններից, զգույշ լինել գործողություններում, սակայն հոկտեմբերի 13-ի դեպքից, թերեւս, խիստ դժգոհություն չհայտնի Ադրբեջանին՝ նման «նվերի» համար: Քանի որ այն, եթե իսրայելական է,  ապա  առանց ուսումնասիրելու էլ պարզ է, թե ում է պատկանում: Սակայն Թել Ավիվը հազիվ թե գոհ լինի ռազմավարական գործընկերոջ «անզգույշ» քայլից:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img