Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Ցուլի թոքերից պատրաստված պատրաստուկը հինգ անգամ նվազեցրել է COVID-19-ից մահացությունը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ռուսաստանյան սուրֆակտանտ-ԲԼ պատրաստուկը ցույց Է տվել իր արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Սկզբում այն ստեղծվել Էր մարդու թոքերի ծանր ախտահարումների բուժման համար, դրա կիրառման արդյունքում COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացությունը հաջողվել Է նվազեցնել հինգ անգամ, հաղորդել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով բժիշկների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորոնավիրուսային հիվանդների շրջանում ծանր դեպքերը կազմում են 5 տոկոս: Նրանց գրեթե 80 տոկոսը մահանում Է: Սուրֆակտանտը նյութ Է, որը ներսից պատում Է թոքերի ալվեոլները, իսկ ԲԼ-ն վերծանվում Է որպես «ցուլի թոք»:

Հիվանդները սուրֆակտանտ-ԲԼ-ն ստացել են ինհալացիայի օգնությամբ, ընթացակարգն անցկացրել են օրը երկու անգամ, այն տեւել Է 30 րոպե:

Պատրաստուկը հիվանդներին ներմուծվել Է երկուսից մինչեւ հինգ օր, ընդ որում՝ հիվանդները բարելավում են նշել անմիջապես ինհալացիայից հետո, գրում Է հրատարակությունը:

Ներկայում պատրաստուկը հիվանդներին ներմուծվում Է դրա արդյունավետության հետազոտությունների շրջանակներում: Հետազոտություններն ավարտվելուց հետո ենթադրվում Է սուրֆակտանտ-ԲԼ-ի օգտագործումը ներառել առողջապահության նախարարության հանձնարարականում՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների բուժման համար:

Պատրաստուկն ավելի վաղ արդեն կիրառել Էին թոքերի ծանր հիվանդությունների բուժման ժամանակ, մասնավորապես, խոզագրիպի: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսի 25-ին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը:

Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով:

Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում Է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման արդեն ավելի քան 26,7 միլիոն դեպք, ավելի քան 876 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img