Երկուշաբթի, 17 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ամենօ – Էրա (Ameno- Era )

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մի Երգի Պատմութիւն — 59 —

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

90-ական թուականի վերջերին տարածում գտաւ մի երգ, որը առաջին հայեացքից թւում էր , թէ  ուղիղ կապ  ունի  քրիստոնէութեան հետ։ Առաջին բառը, որ լսում էր ունկնդիրը, դա «Ամենօ» բառն էր, որն էլ նրան ստիպում էր երգը կապել գոյութիւն ունեցող եկեղեցիներից մէկի հետ։ Այս ամենին նպաստում էր նաեւ երգի հեղինակի՝ 12-րդ դարում գոյութիւն ունեցող  քրիստոնէական աղանդներից մէկով՝ քաթարիզմով  (Catharizm) հետաքրքրուած լինելու փաստը։

           

1997 թուականին ֆրանսիացի երգիչ եւ երգահան Էրիկ Լեւին (Eric Levi) սկսեց մի երաժշտական նախագիծ, որը կոչւում էր  «Էրա» ։  Էրիկը երկար ժամանակ տարուած էր քաթարների ուսմունքով եւ նախագիծ-ալպոմի գաղափարն էլ քաղեց հենց այս ուսմունքից։ Ալպոմի բոլոր երգերը հիմնուած էին կրեկորիանական  շարականային (Gregorian chant) երգեցողութեանը մօտ հնչողութեան վրայ։ Նրանց մի մասը կատարւում էր անգլերէն լեզուով, մի մասն էլ՝ «կեղծ» լատիներէնով։ Ինչո՞ւ կեղծ, որովհետեւ հնչողութիւնը նմանեցուած էր լատիներէնին, սակայն բնագրերի բոլոր բառերը յօրինուած էին եւ իմաստ չէին պարունակում իրենց մէջ եւ  պարզապէս նմանակում էին լատիներէն հնչողութեանը։

            Հակառակ  այն կարծիքին, որն առաջացել էր հանդիսատեսի մօտ «Ամենօ»-ի  վերաբերեալ, այս երգը նոյնպէս հնչում էր «յօրինուած»  լատիներէնով, թէեւ «Dori me» եւ «Ameno» բառերը շփոթ էին առաջացնում ունկնդրի մօտ, ստիպելով նրանց համոզուած լինել բնագրի լատինատառ լինելու մէջ։

            Երգը արագօրէն լայն տարածում գտաւ Եւրոպայում,  ինչպէս նաեւ սողոսկեց Ամերիկեան  շուկայ։ Երգը եւ ամբողջ ալպոմը ստեղծուել էր  իբրեւ  մէկանգամեայ, ոչ շարունակական նախագիծ եւ  Լեւիի հետ միասին ձայնագրման աշխատանքներին մասնակցում էին այնպիսի  հրաւիրուած երաժիշտներ ինչպիսիք էին Չեսթեր Թոմփսընը (Chester Thompson) ,  Կի Փրոթերոն ՝ (Gay Protheroe) իր  երգչախմբով : Այս երգի եւ ալպոմի մնացած երգերից մի քանիսի տեսահոլովակում նկարահանուեց չիլիացի պալետի պարուհի Իրեն Պուսթամանթեն (Irene Bustamante) :

            Երգը տեղ գտաւ մի քանի շարժանկարներում, հեռուստանախագծերում, ինչպէս նաեւ վիտէոխաղերում։ Երգը յաճախ հնչում էր մարզական իրադարձութիւնների ժամանակ։ 1998 թուականի  Ֆութպոլի աշխարհի առաջնութեան խաղերի  ընթացքում  երգը հնչեց իբրեւ  MasterCard-ի գովազդի երաժշտական նիւթ։

            Չնայած իր տարօրինակ նախապատմութեանն ու ոչ յստակ բառային բնագրին, երգը շատ սիրուած էր երկար ժամանակ լայն լսարանի կողմից եւ մինչ օրս էլ ունի երկրպագուներ։

                                                                                  

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img