Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախը ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում է. Մայիլյանը՝ Եվրոպայում ահաբեկչությունների մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարությամբ վճռականորեն դատապարտել է վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա ցավակցություն է հայտնել բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնելում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին՝ նշելով, որ Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք:

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել է.

«Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում են ողջ միջազգային հանրությանը և ոչ մի արդարացում չունեն:

Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախի Հանրապետությունը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, պաշտպանում է ոչ միայն իր ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքը, այլև քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր արժեքները:

Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է: Անհնար է վերջնական հաղթանակ տանել այդ համաշխարհային չարիքի հանդեպ, եթե այդ հաղթանակը չլինի միասնական և անբաժանելի բոլորի համար: Հենց այդ պատճառով է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ. հոկտեմբերի 6-ին քաղաքակիրթ աշխարհին կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում և ստեղծել գործուն ու արդյունավետ միջազգային հակահաբեկչական դաշինք:

Վստահ եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված ահաբեկչության բոլոր ձևերի կանխարգելմանը, խափանմանը և ոչնչացմանը, ներառյալ՝ այն ձևերը, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են պետությունները: Այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է դառնա միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների համակարգի կարևորագույն տարրերից մեկը»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img