Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Եվրոպայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները կապ ունեն ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումների հետ. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում այդ մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով՝ խնդիրն առաջացել է հենց այն բանից, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում էր հարցը ռազմական ճանապարհով լուծելու տրամաբանությունը:

«Եվ երբ Ադրբեջանի համար պարզ դարձավ, որ սեփական միջոցներով չի կարողանալու այդ տրամաբանությունն առաջ մղել, ի՞նչ տեղի ունեցավ: Նա դիմեց Թուրքիայի օգնությանը, որն իր հերթին Սիրիայի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից Ադրբեջան է տեղափոխել հազարավոր վարձկանների: Որից հետո Թուրքիան, Ադրբեջանը, վարձկանները, ահաբեկիչները համատեղ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա:

Սա նկարագրում եմ՝ արձանագրելու համար իրավիճակի բարդությունը: Որովհետև, ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ սուբյեկտ չէ, որ ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ սրանով արդեն իրավիճակը շատ ավելի բարդանում է: Որովհետև հարցը այս ամենի պատճառով, իմ կարծիքով, դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանությունից: Որովհետև, էլի եմ ասում, այստեղ ներգրավված են վարձկաններ, ում ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, այլև Իրանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք, Ռուսաստանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող վերջին շրջանի մի շարք իրադարձությունները, թեկուզ անուղղակիորեն, կապ ունեն այն զարգացումների հետ, որ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումների հետ:

Իսկ Ձեր հարցի պատասխանը կարճ հետևյալն է. Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img