Թուրքիան տարհանել է իր զինվորական անձնակազմը և տեխնիկան Սիրիայի հյուսիս-արևմուտքում` Իդլիբի դեէսկալացիայի գոտում գտնվող խոշորագույն ռազմակայանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Middle East Monitor-ն, այս մասին հաղորդել է գերմանական DPA գործակալությունը:
«Նկատվել են զինվորական անձնակազմ եւ տեխնիկային կցված պահակախմբեր, ովքեր լքել են Համա նահանգի հյուսիսային մասում գտնվող Մորեկ ռազմակայանը»,-ասված է հաղորդագրության մեջ: