Ուրբաթ, 8 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Նոյեմբեր Երեքին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Նոյեմբերի 3-ի գիշերուայ ուշ ժամին, կը յայտարարուի ԱՄՆ-ի նախագահական, Քոնկրէսի եւ նահանգային ընտրութիւնների արդիւնքները։ Շատերն են սպասում՝ իմանալու յաղթող նախագահի անունը։ Հիմա ոչինչ չասենք, սպասենք մի օր էլ, եւ ամեն ինչ պարզ կը դառնայ։

Իհարկէ, կան նահանգներ, որոնք մինչեւ այսօր էլ ընդունում էին փոստով քուէները։ Եթէ վերջին օրերում փոստով քուէարկողների թիւը շատ լինի, ապա այդ նահանգներում քուէների հաշուելը կը շարունակուի Նոյեմբերի 3-ից յետոյ էլ։ Մինչեւ հիմա, աննախընթաց մեծ է եղել փոստով քուէարկողների թիւը, ու դա հիմնականում կապուած է համավարակի հետ։ Այս ընտրութիւններին քուէարկելու համար գրանցուել են շատ շատեր, ովքեր մինչեւ հիմա չէին քուէարկում։ Իսկ նախագահութեան երկու թեկնածուների շտաբները ծախսել են միլիարդներ։ Այս իմաստով առաջատար է Դեմոկրատ կուսակցութեան թեկնածու Ճօ Պայտընը։ Նրա շտաբին տրուած գումարը աննախընթաց գումար է։

Հիմա կարող եմ երկու կարեւոր հարց նշել, որ անպայման ազդեցիկ են լինելու։

    ա- Նոյեմբերի 3-ին ընտրողները։

    բ- Երիտասարդների դերն ու կողմնորոշումը։

ա-

    Հարցախոյզներից ստացած պատկերները, կամ՝ եթէ կան ինչ-որ թուեր ու նախատեսութիւններ՝ փոստով քուէարկութեան արդիւնքներից, չեն կարող վերջնական համարուել, քանի որ նախ՝

    — Վստահելի չեն այդ հարցախոյզների պատկերները։ Նոյն հարցախոյզներով բոլորը նախատեսում էին Հիլարի Քլինթոնի յաղթանակը՝ 2016 թուականի նախագահական ընտրութիւններում, բայց դա չպատահեց։ Երկրորդ,-

    — Նախագահ Թրամփին ու հանրապետականներին քուէարկողները նախընտրել են իրենց քուէն տալ ընտրութեան օրը՝ ընտրատեղամասերում, քանի որ այնպէս էլ հնարաւոր չէ երաշխաւորել փոստով քուէների ճիշտ հաշուարկը։ Այս կապակցութեամբ կային մտահոգիչ լուրեր, որոնցից երեքի մասին գրել եմ ձեզ։

Հետեւաբար՝ ճիշտ է հիմա ոչ-մի վերջնական բան չասել, քանի որ կայ երկրորդ գործօնը՝ ըստ հետեւեալի,-

բ-

Մեր դարում՝ հաղորդակցական արդի միջոցների դարում, նոյնիսկ ծնողները չգիտեն ինչ են անում իրենց զաւակները սոցցանցերում, ինչ պատգամ են ստանում, ինչ են կարդում․․․ Այս խաւը, որ աշխարհին յայտնի է որպէս իտէալիստների խաւ, իր քուէով կարող է մեծ ազդեցութիւն թողնել մօտալուտ ընտրութիւններում։ Հիմա չծանրանանք հասարակական կարեւոր նշանակութիւն ունեցող այս խնդրի վրայ։ Թողնենք այս հարցը հիմա, դրա մասին կարելի է խօսել ապագայում։

*     *     *

Ինչպէս միշտ, նախագահական այս ընտրութիւններում որոշիչ դեր ունեն ԱՄՆ-ի այն նահանգները, որոնք աւանդաբար ոչ-մի կուսակցութեան չեն դաւանում։ Ըստ ամերիկեան լրատուների, որոնք դեմոկրատների ջատագովն են, այդպիսի նահանգներում շատ մօտ են նախագահութեան երկու թեկնածուների քուէները։ Ծայրայեղ հակա-Թրամփ CNN լրատուն երկու օր առաջ գրեց, որ հաւանական է վերընտրուի Տոնալտ Թրամփը։ Իսկ հանրապետականների ճամբարը վերջին օրերում միայն դրական լուրեր է հաղորդում՝ Էլ-նամակների ու սոցցանցերի միջոցով։

Գուցէ, կամ՝ անպայման, ազդեցիկ կը լինեն այն քաղաքների եւ նահանգների քուէները, որտեղ անկարգութիւններ ու բախումներ տեղի ունեցան վերջին ամիսների ընթացքում։

Գուցէ, կամ՝ անպայման, կարեւոր է Հիլարի Քլինթոնի պարտութեամբ ի տես՝ շաք ապրած ու լացող համակիրների քուէն։ Նրանք անպայման զօրաշարժի են ենթարկել իրենց ամբողջ ներուժը, ինչը՝ նոյնպէս պատահել է հակադիր ճամբարում։

Մի խօսքով,-

Անչափ կարեւոր եւ հետաքրքիր ընտրութիւններ են սպասւում, եւ որոնց արդիւնքները կարող է նորից շաք լինել ոմանց համար ։

Սպասենք, տեսնենք։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img