Ի զօրակցութիւն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակւում են ստացուել նուիրատուութիւններ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերից եւ համայնքներից, որոնք ուղղւում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։
Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից ստացուել է տասը միլիոն ռուբլի, երեսունութ հազար եօթ հարիւր ԱՄՆ դոլար գումար տրամադրուել է մէկ այլ եկեղեցական կառոյցից։ Պրիւսէլի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին (Պելճիքա) հանգանակել եւ փոխանցել է քսան հազար եւրօ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Փառեն արքեպիսկոպոս Աւետիքեան» հիմնադրամի այս տարուայ ողջ հասոյթը՝ եօթանասունեօթ հազար եօթ հարիւր քառասուն ԱՄՆ դոլարի, որոշուել է յատկացնել Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամին՝ նահատակ ու հաշմանդամ զինուորականների ընտանիքների կարիքների համար։