Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ո՞վ է հիմա լավագույնս համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդի դերին և ո՞ւմ պետք է ներգրավվել՝ իրավիճակը հանգստացնելու համար:
The Jerusalem Post-ին տված հարցազրույցում վարչապետն ընդգծել է, որԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափը:
«Բայց պետք է նաև արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է: Եվ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն անմիջապես տարածաշրջանում ներկա է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը: