Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հոկտեմբերի 30-31-ին Տեղի Ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտ» Հիմնադրամի Եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Հետ Համատեղ «Կիլիկիան Եւ Կիլիկիահայութիւնը Հայոց Ցեղասպանութեան Տարիներին» Միջազգային Գիտաժողովը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարիւրամեայ տարելիցին նուիրուած «Կիլիկիան եւ կիլիկիահայութիւնը Հայոց ցեղասպանութեան տարիներին» գիտաժողովի բացման արարողութեանն օրհնութեան խօսք յղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիւի եւ թանգարանների տնօրէն տէր Ասողիկ քահանայ Կարապետյանը։

Օր առաջին

Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինէ Թուխիկեանը։ Նա կարեւորեց գիտաժողովի հրաւիրումն ու ընդգծեց, որ դեռեւս 100 տարի առաջ մղուած ինքնապաշտպանական մարտերն ընդհանրութիւններ ունեն Արցախի այսօրուայ գոյամարտի հետ։ Թուխիկեանը համոզուած նշեց յաղթանակի անխուսափելիութեան մասին՝ յաղթական տրամադրութիւն փոխանցելով զեկուցողներին եւ մասնակիցներին։

Զեկուցողներն ինչպէս Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներն էին, այնպէս էլ ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ պատմութեան, արեւելագիտութեան, հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտները, Երեւանի պետական համալսարանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանը, Երեւանի պետական բժշկական համալսարանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Չարենցի անուան գրականութեան եւ արւեստի թանգարանը, Պէյրութի Հայկազեան համալսարանը, Լոնտոնի Կոմիտաս ինստիտուտը, «Օրբելի» հետազօտական կենտրոնը։

Բացման խօսքով հանդէս եկաւ նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ Եղիա Ճէրէճեանը։ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրէն Յարութիւն Մարութեանը, ողջունելով զեկուցողներին եւ հիւրերին, անպարտելի լաւատեսութեամբ ներկայացրեց «Ինքնապաշտպանական կռիւներ/գոյամարտեր. հարիւրամեայ հերաւորութեան վրայ եւ մեր օրերում» զեկուցումը, որը հետաքրքրութիւն եւ ոգեւորութիւն առաջացրեց ներկաների մօտ։

Լիագումար նիստին (նախագահող` Յարութիւն Մարութեան) զեկուցեցին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտօնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ Ռուբէն Սաֆրաստեանը (Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայոց Կիլիկիայի դէմ (1918-1919 թթ.)), ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, փրոֆեսոր՝ Էդիկ Մինասեանը (Կիլիկիահայութեան ինքնապաշտպանական մարտերը 1920-1921 թթ. եւ դրանց մասնակից հայուհիները), Խ. Աբովեանի անուան հայկական պետական Մանկավարժական համալսարանի դոկտոր, փրոֆեսոր՝ Սամուէլ Պողոսյանը (Ռազմաքաղաքական իրավիճակը կիլիկիահայերի համար 1920 թ.), Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ պատուոյ դոկտոր` Եղիա Ճէրէճեանը (Նորահայտ փաստաթուղթ Հաճընի ինքնապաշտպանության մասին): Լիագումար նիստն ամփոփուեց հարցուպատասխանով եւ քննարկմամբ։

Գիտաժողովի Երկրորդ նիստին (Ջարդ, տարագրութիւն, «վերադարձ մնացորդաց», նախագահող՝ Սամուէլ Պօղոսեան) զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի ուսումնասիրութեան բաժնի աւագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Ռոպերթ Թաթոեանը (Կիլիկիահայութեան թուաքանակը Հայոց ցեղասպանութեան նախօրեակին (վիճակագրական աղբիւրների համադրութեան եւ վերլուծութեան փորձ)), Կոմիտաս ինստիտուտի աւագ հետազօտող Արա Մելգոնեանը (Հայերի վերադարձը Կիլիկիա 1919-1920 թթ.), Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ Մարինէ Պեժանեանը (Հայկական լեգէոնի դերը կիլիկիահայութեան հայրենադարձութիւնը կազմակերպելու գործում), ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ.դոկտոր, փրոֆեսոր Սուրէն Սարգսեանը (Կիլիկիայում ինքնավարութեան հռչակման կազմակերպիչն ու ղեկավարը` Միհրան Տամատեան) յարգելի պատճառով չմասնակցեց գիտաժողովին։ Երկրորդ նիստը եւս ամփոփուեց երկարատեւ հարցուպատասխանով եւ քննարկմամբ, որից յետոյ գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր՝ յարգանքի տուրք մատուցելով ինչպէս Հայոց ցեղասպանութեան զոհերին, այնպէս էլ Արցախի գոյամարտում հերոսաբար զոհուած քաջ հայորդիներին։ Երրորդ եւ վերջին նիստը կրում էր «Կիլիկիայի հարցը միջազգային քաղաքականութեան օրակարգում» խորագիրը (նախագահող` Յարութիւն Մարութեան)․ զեկուցեցին
ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Արմենուհի Ղամբարեանը (Կիլիկիան Միացեալ Հայաստանի կազմում ընդգրկելու ԱՄՆ տեսլականը),  ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ` Լիլիթ Յովհաննիսեանը (Կիլիկիան ԱՄՆ պետդեպարտամենտի 1919-1920 թթ. փաստաթղթերում) եւ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ՝ Արման Մարտիրոսեանը (Կիլիկիայի հիմնախնդիրը 1919-1921 թթ. ֆրանս-թուրքական յարաբերութիւնների համապատկերում):

Գիտաժողովի վերջին նիստն աւարտուեց ակտիվւ քննարկմամբ եւ այն շարունակելու պատրաստակամութեամբ։


Օր Երկրորդ

          Գիտաժողովի IV նիստը կրում էր «Կիլիկիահայութեան գոյամարտը. մասնակիցներ, ականատեսներ, վկայութիւններ» խորագիրը (նիստի նախագահող՝ Ռոպերթ Թաթոեան): Զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի գիտական աշխատանքների գծով փոխտնօրէն, պատմ. գիտ. թեկնածու Էդիտա Գզոեանը («Ինքնապաշտպանութեան իրաւունք» եզրոյթի մեկնաբանութեան շուրջ), պատմաբան, Գանատայի եւ ԱՄՆ Թէքէեան մշակութային միութեան գործադիր տնօրէն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը (Ինչու ֆրանսացիները եւ հայերը 1920 թ-ին Մարաշէն նահանջեցին), ՀՀ գիտության վաստակաւոր գործիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիր. գիտ. դոկտոր Վերժինէ Սւազլեանը (Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանական մարտերը ըստ ականատես վերապրողների վկայութիւնների), Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի աւագ գիտաշխատող Յասմիկ Հախվերդեանը, ով յարգելի պատճառով չներկայացաւ, սակայն նրա զեկոյցը ընթերցուեց (Կիլիկեան հերոսամարտերի ականատեսը. Դաւիթ Ադամեան), ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Քնարիկ Աւագեանը (ԱՄՆ-ի հայերի մասնակցութիւնն ու նպաստը կիլիկեան կամաւորական շարժմանը (1916- 1920 թթ.)):

Հարցուպատասխանից ու քննարկումից յետոյ յաջորդ՝ V նիստին (Ազգախնամ գործունութիւնը Կիլիկիայում) նախագահող Էդիտա Գզոեանը ներկայացրեց զեկուցողներին։ Պէյրութի Հայկազեան համալսարանի «Հայկական Սփիւռքի ուսումնասիրութիւնների կենտրոնի» տնօրէն, քաղաքագիտութեան դոկտոր Անդրանիկ Տագէսեանը ներկայացրեց «ՀԲԸՄ Հաճընի որբանոցի որբանոցայիններուն համապատկերը (1919-1920)» զեկուցումը։ Ապա զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի գիտքարտուղար, պատմ. գիտ. թեկնածու Նարինէ Մարգարեանը (Եգիպտոսի հայ որբախնամ կազմակերպութեան գործունէութիւնը Կիլիկիայում 1919-1921 թթ.) եւ ՀՑԹԻ հիմնադրամի գլխաւոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումեանը (Հայկական կարմիր խաչի գործունութիւնը Կիլիկիայում 1919-1920 թթ.)։ Նիստն աւարտուեց հարցուպատասխանով եւ քննարկմամբ։

Վերջին VI նիստը նուիրուած էր Կիլիկիահայութեան մշակութային ժառանգութեանը, ոչնչացմանը, վերադարձի հեռանկարներին (նիստի նախագահող՝ Նարինէ Մարգարեան): Նիստի զեկուցողներն էին ՀՑԹԻ հիմնադրամի ցուցադրութիւնների բաժնի վարիչ, գիտաշխատող Սեդա Պարսամեանը (Կիլիկիայի հայկական մշակութային արժէքների բռնագրաւումն ու ոչնչացումը Հայոց ցեղասպանութեան տարիներին) եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» հետազօտական եւ վերլուծական կենտրոնի փորձագէտ Վահրամ Հովեանը (Սսի կաթողիկոսական աթոռի վերադարձի հեռանկարները): Նիստի աւարտին ցուցադրուեցին գանատահայ լուսանկարիչ Հրայր Բազէի կողմից անցեալ տարի Կիլիկիայում արուած հայկական բնակավայրերի համայնապատկերների եւ հայկական պատմամշակութային յուշարձանների լուսանկարները:

Հարցուպատասխանի եւ քննարկման աւարտից յետոյ տեղի ունեցաւ գիտաժողովի փակման արարողութիւնը։

Շնորհակալական խօսքով հանդէս եկան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ պատուոյ դոկտոր Եղիա Ճէրէճեանը, «Հաճըն հայրենակցական միութեան» ատենապետ, «Տեսակէտ» մամուլի ակումբի նախագահ Յովհաննէս Գրիգորեանը։

ՀՑԹԻ հիմնադրամի գիտական աշխատանքների գծով փոխտնօրէն Էդիտա Գզոեանն իր երախտագիտութիւնը յայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան գիտաժողովի կազմակերպման եւ անցկացման կարեւոր գործում։

ՀՑԹԻ-ի տնօրէն Յարութիւն Մարութեանն ամփոփեց գիտաժողովի արդիւնքները՝ շեշտելով ներկայացուած թեմաների արդիականութիւնը: Մատնանշելով Թուրքիայի ցեղասպան քաղաքականութեան շարունակականութիւնը՝ նա նշեց,  որ այդ քաղաքականութիւնն այսօր դատապարտուած է ձախողման, հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս գոյապայքարում իր յաղթանակի հարցում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img