Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրանական «Azariha» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է զրահատեխնիկայի և ստորաբաժանումների մեծ շարասյունը շարժվում դեպի սահման:
Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին ընդգծել էր, որ իր ժողովրդի անվտանգությունը Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է, իսկ մյուս կարմիր գիծն այն է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում որևէ փոփոխություն:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել էր, որ Իրանը հուժկու պատասխան է տալու ԼՂ տարածքում առկա ահաբեկիչներից վտանգ զգալու դեպքում: