Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Միջազգային հանրությունը ձախողել է. ՀՀ նախագահի հարցազրույցը Շվեդիայի հանրային ռադիոյին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

 Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ն հաղորդում է հեռարձակել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ՝ հեռարձակելով հատվածներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: «Արմենպրես»ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը բավականաչափ վճռականորեն չի արձագանքում բռնկված պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտությունում: Մեզ հետ բացառիկ հարցազրույցում նախագահ Սարգսյանն ընդգծում է, որ եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին»,-նշում է լրագրողը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանի խոսքը. «Եթե հարցը լիներ միայն Ադրբեջանը, ապա պատերազմն արդեն դադարեցված կլիներ երկրորդ, երրորդ շաբաթից: Այստեղ խնդիրը թուրքական սարքավորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինվորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, ովքեր, ըստ էության, ղեկավարում են գործողությունները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ: Կուզեի, որ միջազգային հանրությունը գործեր ավելի արագ, իրական ճնշում գործադրեր Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն անկայունության աղբյուր է: Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտությունը, քանի որ որքան այն երկար շարունակվի այնքան ինքն ավելի խոր ներկայություն կհաստատի Ադրբեջանում»:

Նշելով, որ դիվանագիտական փորձառությամբ նախագահն իր միջազգային կապերն է օգտագործում՝ աշխարհին տեղեկացնելու, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, լրագրողն ընդգծում է, որ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը շատ զգայուն հարց է Հայաստանի ու հայերի համար, որոնց մեջ ապրում են ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշողությունները: «Բայց նախագահ Սարգսյանն ընդգծում է մեկ այլ խնդիր ևս. Թուրքիան, իր ներկայիս ղեկավարությամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցությունը տարածել, այս անգամ արդեն՝ Հարավային Կովկասում»,-նշում է լրագրողը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանին.

«Միջազգային հանրությունը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիվ նկրտումները, որոնք կան վերջին տասնամյակում: Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր: Նրանց չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել:

Ինչպե՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսևորում: Ինչպե՞ս կարող ես բանակցել մի պետության հետ, որը հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, սակայն նրա գործողություններն ամբողջովին հակասում են եվրոպական բոլոր արժեքներին»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img