Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախի ՄԻՊ-ը տեղեկություններ ունի հակառակորդի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Շատ պետությունների շահերից չի բխում, որ Թուրքիային և Ադրբեջանին ուղիղ ճնշման տակ պահեն և պատժամիջոցների ենթարկեն Արցախի դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ սա միջազգային մարդասիրական իրավունքի ճգնաժամ է:  

«Ընդհանրապես, աշխարհի այլ վայրերում էլ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը լրջորեն ոտնահարվում են և միշտ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքի պահպանման մասով գործնական քայլերի պակաս տարբեր տեղեր եղել է: Եվ այդ գործնական քայլերի ապահովման համար քաղաքական և աշխարհաքաղաքական շահեր են անհրաժեշտ լինում, որպեսզի խոշոր պետությունները և միջազգային կազմակերպությունները կարողանան արդյունավետ գործել»,- ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե այս դեպքում ինչ նշանակություն ունի Ժնևյան կոնվենցիան և մյուս մարդասիրական կոնվենցիաները, որոնք միջազգային հանրությունը ամրագրում է, իսկ իրական կյանքում մնում են տեսական դրույթներ, Բեգլարյանը պատասխանեց, որ ինքն էլ նույն հարցն ունի միջազգային հանրությանը:

«Իմ պահանջն է միջազգային հանրությանը, որ առավելագույնս գործնական քայլելով ստիպեն Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի իրենք հարգեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Իհարկե, նաև պետք է պարտավորեցնել, որ պատերազմական գործողություններն էլ դադարեն, քանի որ սա էլ դեմ է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին: Ամեն դեպքում որպես եզրահանգում ասեմ, որ որքան էլ միջազգային հանրության ներկայացուցիչները մարդկայնորեն ցավում են մեր ողբերգության ու տեղի ունեցող հանցագործությունների համար, սակայն լրջագույն կամ գործնական քայլեր չենք տեսնում նրանց կողմից: Այդ պատճառով մեր եզրահանգումն այն է, որ մենք առավելագույնս պետք է հույս դնենք ինքներս մեր ուժի, ինքներս մեր զինվորական խիզախության և կարողության վրա, որպեսզի մեր դիրքապահ տղաները ապահովեն խաղաղությունը, ինչպես նաև երաշխավորեն, որ այստեղ հանցագործությունները չշարունակվեն»,- ընդգծեց Բեգլարյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ քաղաքացիական անձանց մահվան վերաբերյալ  արձանագրված թվերը շարունակում են աճել:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություններ ունի նաև հակառակորդի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ:

«Նոյեմբերի 5-ին Ադրբեջանը շարունակել է քաղաքացիական բնակավայրերի և բնակելի հատվածների թիրախավորումը, այդ թվում՝ նաև մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի հետևանքով քաղաքում երեք քաղաքացիական անձանց մահ է արձանագրվել: Մասնավորապես՝ մեկ ընտանիք, տատիկը և երկու թոռնիկները սպանվել են ադրբեջանական հրթիռի հարվածից, ինչի հետևանքով նաև ամբողջ տունը ավերվել է: Սա հերթական հանցագործությունն է ադրբեջանական զինված ուժերի կողմից, քանի որ ակնհայտ է, որ նրանք թիրախավորում են դիտավորյալ կերպով բնակելի տարածքները, որոնք բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում ռազմական որևէ օբյեկտից: Եվ այս ձեռագիրը շարունակվում է 40 օր շարունակ՝ բազմաթիվ բնակավայրերում, ու արդեն զոհերի քանակը առնվազն 49-ն է, առնվազն 157 վիրավորներ, չհաշված, որ 17 հազար քաղաքացիական շինություն ավերվել է ամբողջությամբ կամ լրջորեն վնասվել է: Սա բավականին համեստ թվեր են, այդ թվում զոհերի առումով էլ: Այլ տեղեկություններ ունենք, որոնք դեռևս ճշտում ենք: Հատկապես այն բնակավայրերում, որոնք Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել, արձանագրվել են քաղաքացիական զոհեր նույնպես»,- ընդգծեց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ այս բոլոր հանցագործությունների և մի շարք այլ հանցագործությունների, այդ թվում՝ մարդկային վերաբերմունքի առումով, լրագրողների, հատուկ պաշտպանության ներքո գտնվող օբյեկտների թիրախավորման առումով միջազգային հանրությունը շարունակում  իր կուրության և լռության քաղաքականությունը, որի հետևանքով հանցագործությունները շատ ավելի ընդգծված են լինում, շատ ավելի  մեծածավալ են լինում և Ադրբեջանը որևէ կերպ զերծ չի մնում հանցագործություններից պատերազմական գործողությունների ընթացքում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img