Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայ Հոգեւորականները Արցախեան Առաջնագծում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայց. եկեղեցին Գարեգին Ա Ներսիսեան Գահակալ Առաջնորդով, հոգեւոր սպասաւորներով, իր թեմերով, աւելի քան երբեւէ, թէ՛ հոգեւոր արարողութեամբ, թէ՛ զէնքով կանգնած են հայոց բանակի կողքին։ Հայ հոգեւորականը` մէկ ձեռքին Քրիստոսի յաղթական Սուրբ խաչը, իսկ միւսին էլ սուրը միշտ էլ եղել է հայ զինուորի կողքին յատկապէս պատերազմների ժամանակ, լիովին այդպէս է նաեւ այսօր, Արցախեան պատերազմի այս ծանրագոյն օրերին, երբ Վեհափառ Հայրապետից մինչեւ դպիր, Ս. Էջմիածնի միաբանները կանգնած են իրենց կեանքով մեր յաղթանակը ապահովող հայ զինուորի կողքին։ Սարդարապատի օրեր են որոշապէս, երբ հայ զինուորները Ս. Էջմիածնի ղօղանջների ներքոյ իրենց ուխտը կատարեցին եւ իրենց կուրծքը դարձրին վահան հայրենիքի պաշտպանութեան։ Այսօր նոյնն է, երբ հայ զինուորին ուղեկցում է հայ հոգեւորականը, որ հոգին վերածել է խունկ ու աղօթքի հայոց երկնքի տակ։

Պատերազմի առաջին իսկ րոպէներից լսուեցին մեր հոգեւոր առաջնորդների պատգամները, որ յաճախ մարտակոչի էին նմանում։

«Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամէնքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրաւունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատուութիւնը։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնութեան եւ քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասութիւնները յանուն Հայրենիքի պաշտպանութեան կարիքների» (Գարեգին Բ)։ https://www.facebook.com/Vehapar/videos/1256874144653699

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ եւս ապացուցենք, որ մեր միասնականութիւնը անպարտելի ուժ է։ Սիրելի արցախցիներ, սիրելի զաւակներ իմ, եղէք ամուր, զօրեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրէք եւ հզօրացրէք անկոտրուն ուժով եւ միասնականութեամբ։ Աստուած մեզ պահապան, զօրավիգ եւ օգնական» (Պարգեւ Արք. Մարտիրոսեան)։

«Յաղթանակը մեր բարոյական կեցուածքին մէջ է։ Մնանք հաւատարիմ մեր նախնեաց հաւատքին, չմնանք անտարբեր, վայրկեան առ վայրկեան ապրինք հաւատքով, մեր մէջ կրենք ցաւը մեր հայրենակիցներուն, բայց մնանք հպարտ ու անկոտրում մեր կամքի ու յարատեւելու պայքարին մէջ։ …Մնանք համախումբ մեր աղօթքին մէջ, քաջարի մեր պայքարին մէջ, որպէսզի անսասան պահենք հայրենիքը՝ նահատակ մեր զինուորներու արեամբ նուիրագործուած» (Յովնան Արք. Տէրտէրեան)։  https://www.facebook.com/westerndiocese/videos/730436037686872

Դեռեւս 1997 թուականին հայոց զինուած ուժերում ստեղծուեց Հոգեւոր առաջնորդութիւն, երջանկայիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի եւ ՀՀ պաշտպանութեան նախարար լուսահոգի Վազգէն Սարգսեանի նախաձեռնութեամբ: Այդպիսով տասնեակ սարկաւագներ ու քահանաներ զինուորագրուեցին բանակի կեանքին՝ որպէս գնդերէց իրենց հոգեւոր սպասաւորութիւնը բերելով զօրամասերում, առաջնագծում։

Մեր եկեղեցու ու բանակի հատման կէտը դարձան գնդերէցեները, որոնք յատկապէս պատերազմական այս ծանր օրերին քաջաբար շարունակում են իրենց ծառայութիւնը առաջնագծի ողջ երկայնքով՝ Օմարի լեռներից մինչեւ Մարդակերտ, Մարտունի, Հադրութ, Ջրական, Կովսական ու Բերձոր եւ այլուր։

Ի դէպ, հոգեւոր սպասաւորութիւնը բացի, ազատագրուած տարածքներում ու զօրամասերում գնդերէցները կազմակերպել են մի շարք մատուռների, աղօթատեղիների, գողտրիկ եկեղեցիների կառուցումներ, ուր մշտապէս իրենց աղօթքն են մրմնջում զինուորները՝ առաջնագիծ կամ մարտի մեկնելիս։ Այդպիսի մի գեղեցիկ օրինակ է Արցախի հարաւային կողմերի Մեխակաւան զօրամասում Տ. Գէորգ Քհնյ. Աբեանի նախաձեռնութեամբ ու ջանքերով կառուցուած եկեղեցին։ Նրա քարերը բերուել են Արաքսից զինուորների ձեռքերով, օծուել է 2017 թ. հոկտեմբերի 1-ին, տարիներ այն ծառայում էր հարաւային զօրամասերի զինուորների ու շրջակայ գիւղերի բնակիչներին: Եւ վերջին օրերին պատահեց այն, ինչ պատմութեան մէջ կոչւում է՝ «այստեղով թուրքն է անցել»։ Ռազմական գործողութիւնների ընթացքում թշնամին խոցել է եկեղեցին, որ այժմ կիսախոնարհուած է եւ սպասում է ազատագրութեանը։

Հայոց եկեղեցիների նպատակադրուած թիրախաւորումը շարունակուել է անընդհատ, որի ամէնից ցայտուն օրինակը Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչն եկեղեցին է, որի ռմբակոծման ականատեսը եղան արտերկրի լրագրողներն ու հիւրերը։

Բանակում ու յատկապէս առաջնագծում, շարունակուող պատերազմի ժամերին անգամ հոգեւոր սպասաւորները մկրտութիւն են կատարում։ https://www.facebook.com/azatutyun/videos/1010819692662773

«Պատկերացրէք, հինգ-տասը րոպէ յետոյ այդ զինուորը լինելու է կռուի դաշտում, չգիտի ողջ է մնալու, թէ ոչ, բայց որպէս իսկական քրիստոնեայ կնքւում է։ Հզօր տեսարան էր։ Հենց սրանով է տարբերւում առաջին քրիստոնեայ ժողովուրդը անյայտ ցեղախմբերից», սա ռուս գործիչ Ալեքսանտր Բոռոտայի վկայութիւնն է առաջնագծի իր տեսածից։

Հոկտեմբերի սկզբից Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ առաջնագիծ բերուեց Աշոտ Երկաթի խաչը՝ խաչափայտի մասունքով, որ մեր բանակի պահապան մասունքն է։ Այն առաջնագիծ տարած Տաթեւ Եպիսկոպոս Յակոբեանը զինուորականների հետ հանդիպմանն ասում է. «Մենք ձեզի առջեւ կը խոնարհուինք, մենք ձեզմով հպարտ ենք, թող Աստուած ձեր աջը զօրացնէ, որպէսզի կարողանաք թշնամին հետ մղել այս սուրբ հողէն։ Այսօր պիտի յաղթենք, վաղը պիտի յաղթենք, յաւիտեանս յաւիտենից պիտի յաղթենք, որովհետեւ Աստուած մեզի հետ է»։ https://www.facebook.com/ShoghakatTv/videos/3000762283358649

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img