Վաղեմի Ժամանակներից Մինչեւ Նոր դարեր Արցախ Աշխարհի (Լեռնային Ղարաբաղ) Մասին
”Էդ Ո՞ւմ Վրայ էք թուր հանել: Հայոց Մեծ Ազգին Չէ’ք Ճանաչում”:
Վէրք Հայաստանի – Հերոսավէպ – Խաչատուր Աբովեան
ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Աշխարհի բաժանում, ուժեղներ իրենց երկրների աշխարհագրական տարածքներում ընդգրկել էին նաեւ բնիկ ժողովուրդների բնակեցրած տարածքներ: Ներկայ դարում դեռեւս նման պետական կազմաւորումներ կան՝ Հիւսիսային Քորէա-Հարաւային Քորէա, Անգլիա-Սկովտիա, Իսրայէլ-Պաղեստին, Սսպանիա-Քադալոնիա: Քսան ու քսանմէկերրորդ դարերոմ նոյն պետութեան տիրող ու բնիկ ժողովուրդների ինքնորոշուելու կռիւ եղաւ՝ Հարաւային Սուտան—Հիւսիսային Սուտան, Վրաստան- Աբխազիա ու Օսէթիա, Եթովպիա-Էրիթրիէա, Քոսովո-Սերպիա: Եւ վերջապէս, շատ առաւել մեծամասնութեամբ Հայերով բնակեցուած, Արցախ-Ղարաբաղ երկրամասը Ատրպէյճանից ինքնորոշուելու համար՝ չորս անգամ իշխող Թուրքի ու Հայի միջեւ ահաւոր կռիւ, պատերազմ, մարդկային ու նիւթական կորուստներ: Հիմա դեռ կռիւ է այնտեղ, բնիկ հայեր ”Յաղթելու ենք” վանկարկում, աշխարհի միլիոն-միլիոն հայերի սիրտը, ոգին, հոգին նրանց հետ է, Հայու գոյամարտի կռիւն է, Հայ տեսակի կռիւն է, յաղթելու է Արցախը, յաղթելու է, Հայու գոյատեւելու վերջին կռիւը, յաղթելու են հայերը . . . աշխարհի հայերը խօսքով, դրամով, նիւթական զանազան օժանդակութիններով սատար եղան Արցախին: Աշխարհի փողոցների խաղաղ ցոյցերով բողոքի ելան, կռուի ճակատ գնացին կամաւոր տղաներ, նրանց արիութեամբ աշխարհ զարմացաւ, հիացաւ, աշխարհ ապշեց հայու կռուի ոգու արիութեամբ, յաղթանակի կամքի ոգիով: Ափսոս, զոհուեցին վարդի նման բացուած ԱՐ, Արմին-Հայ ցեղի Հայկ Նահապետի տղաներ: Եւրոպական քաղաքակիրթ հզօր երկրներ Ֆրանսա ու Գերմանիա ի˜նչպէս համաձայնեցին հանքային հարուստ պաշարներով Ալզաս Լորէն երկրամասը համարել Ֆրանսիայի կազմում, ինչպէ˜ս կարգաւորուեցին Գերմանիա-Լեհաստան, Գերմանիա-Չեխոսլովակիա, Ուքրանիա-Լեհաստան երկրների սահմանները, Խրիմ եկրամասի բացարձակ մեծամասնութեամբ Ռուս ազգի բնակչութեան մարդիկ հանրաքուէով որոշեցին միանալ մայր երկրին . . . եւ միացան: Ազգութեամբ Ուքրանիացի ԽՍՀՄ-ի առաջնորդը Խրիմի երկրամասը նուիրել էր Ուքրանիային, հողը նուիրո˜ւմ են, տեսաք թէ ինչ պատահեց . . . : Հայու դուշմանը ուրիշ է . . . :
ԽՍՀՄ առաջին ու վերջին ապիկար նախագահ Կորպաջով, իր համախոհներով հայերի պատուիրակութեան հետ հանդիպման ատեն յայտարարել էին, պատմութեամբ տարածքային հարց չեն լուծում: Հիմա զղջացել է . . . : Հարիւր եւ աւելի տարիներ անց Ամերիկայի Միացեալ Նահանգների պաշտօնավարող Պետական Քարտուղար՝ Փոմփէօ յայտարարել՝ ”Կը նստին բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով հասկանալ այդ իսկապէս պատմական եւ բարդ խնդիրներու շարքը: Ղարաբաղի հակամարտութիւնը պատմական եւ բարդ խնդիր է”: Քարտուղարը յայտարարել այդ կռիւ, պատերազմ չէ, յանցագործութիւն է: Կարծում ենք պետական քարտուղարի խօսքը անշուշտ նաեւ իր խօսքն է:
Թուրք Օղուզ ցեղ իրենց ոչխարների հօտերով հասել հարաւ Կովկասի տարածքներ, յայտարարել, որ որտեղ իրենց ոչխարները արածում, այն իրենց երկրի տարածքն է: Պարսկաստանի տիրած Մարերի երկիր Մարաստանն էր այն: Քաջ զինուոր ու զօրավար Մակեդոնացի Աղեքսանդր մեծ, աշխարհը նուաճելու համար կռիւ արել Պարսկաստանի հետ, նուաճել այն, հասել Հնդիկ ցեղի երկիր: Զինուորները կռուից յոգնել էին, մերժել շարունակել իրենց կռուի երթը: Մարաստանի Ատրոպատէս անունով մի իշխան Աղեքսանդր Մեծի մի զօրավարի հետ համաձայնել տիրելու այդ տարածքին: Պարթեւներ նուաճել էին այն, Ատրոպատէս անունի հնչիւնափոխութեամբ այն անուանել Ատրպատական: Յետագային, այդ Ատրպատական երկրամասը Պարսկաստանի ու այն նուաճած արաբների լեզուների հնչիւնափոխութեամբ յետագային դարձել նաեւ Ատրպէյճան: Ռուսի մի քանի ռումբի հարուածով իրենց երկրում նոր կարգեր, նոր իշխանութիւն եղաւ, երկրներ-երկրամասեր իրենց միացրեցին, կայսրութիւն եղաւ, միացրեցին նաեւ Անդրկովկաս, ժողով արին թուրքի հետ, բարեկամ հռչակեցին նրան, Վրաստան ընդարձակեցին, Ատրպատական-Ատրպէյջանում պետութիւն, Օղուզ թուրքերի պետութիւն ստեղծեցին, նրան միացրեցին հայերով բնակեցուած բազմաթիւ աւաններ, Արցախ-Ղարաբաղ երկրամաս:
Լեռնային Ղարաբաղի, Արցախի Ինքնավար Հանրապետութիւն, կը ջանամ նրա մասին պատմական տեղեկութիւններ շարադրել: Աշխարհագրական անուանակարգութեամբ Արցախի Ինքնավար Երկրամասը բաղկացած էր, ու բաղկացած է, հինգ շրջաններից՝ Հադրութ, Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Շուշի: Նրա տարածքը, 1988 թուականին 4,4 հազար քառակուսի քիլոմեթր էր: Նրա բնակչութիւնը 1979 թուականի տուեալներով 162,2 հազար էր , որից հայեր 123,1:
Արցախ երկրամասը իր բազմադարեան պատմական ժամանակաշրջանի ընթացքում հանդէս եկել տարբեր անուանումներով: Ասորեստանի արքաների արձանագրութիւններում Արմինա երկիրը, կրակ իմաստով, Ուրարտու էին անուանել: Արմինա-Ուրարտական պետութեան կաւէ սալիկների արձանագրութիւններում այն կոչուել՝ Ուրտեխէ-Ուրտէխինի: Այդ անուանումով է, որ նրա աւանդական հայկական անունը հնչիւնափոխուելով ԱՐՑԱԽ կոչուել:
Յունական դասական հեղինակներ (Ստրաբոն-Աշխարհագրութիւն) երկրամասը անուանել էին Օրխիստենա, որը նաեւ ժամանակի ընթացքում հնչիւնափոխուելով արտացոլել Հայերէն ԱՐՑԱԽ անունը: Վաղ միջնադարի աղբիւրներ երկրամասը անուանել էին եւս երկու տարբեր անուններով՝ Ցաւդէկ եւ Խաչէն , (խաչ), որը ծառայել է որպէս հայկական Առանշահիկ իշխանների նստավայր: Տասը-տասներեք դարերում, Խաչէն անունը մեծ ժողովրդականութիւն է վայելել: Այն ոչ միայն մարմնաւորել էր Արցախի բազմահազար յուշարձանները, այլ նաեւ Բիւզանդական ու պարսկական անուանակարգութիւններ: Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ երկրամասում գտնուող ամրոցը նաեւ կոչուել Խաչէն, քանի որ նրա բնակիչները հայեր էին եղել: Ուղղափառ Քրիստոնէական աշխարհում (Բիւզանդիա, Վրաստան, Ռուսաստան) հայերին անուանել էին՝ ”Խաչեցարամի” համապատասխան Հայերէն ”խաչ” սկզբնաբառով: Տարբեր հեղինակների աշխատանքներում Արցախի երկրամասը ունեցել է երկու անուանում՝ ”Փոքր Սիւնիք” եւ ”Փոքր Հայաստան”:
Արցախի ”Կարաբաղ” անուանումը՝ պատմական սկզբնաղբիւրներում առաջին անգամ նշուել է տասնըչորրորդ դարում, Վրացական ”ժամանակագրութիւն” գրուածքում, եւ պարսկական պատմաբան Խամդալլախա Կազվիննի կողմից: Այն առաջացել է պարսկական աշխարհագրական անուանակարգութեան հողի վրայ, երկրամասի հարթավայրային մասը լեռնային տարածքից տարբերելու-զանազանելու համար՝ հարթավայրային մասը անուանուել՝ ”Պագ- ի -Սաֆիդ” (Սպիտակ Այգի), երկրամասի լեռնային մասը անուանուել՝ ”Պագ-ի սիախ”, որը թրքալեզուի իմաստաւորման հնչիւնափոխութեամբ փոխակերպուել, վերածուել Կարաբաղ-ի (Սեւ — Այգի): Յունա-Հռովմէական եւ Հայկական հեղինակները ճշգրիտ նշել էին՝ առայն, որ Արցախ երկրամասը եւ դրացի Ուտիք գաւառը անցել էին Կուռ գետի աջափնեայ մասով, աշխարհագրականօրէն կազմել Հայաստանի տարածքի մաս, որի սահմանը նաեւ Ալպանեայի թագաւորութեան հետ անցել էր Կուռ գետի աջաբնեակով: Ահա միայն մի քանի մէջբերումներ դասական հեղինակների ծանուցումներից:
Ստրաբոն. Բուն Հայաստանում բազում լեռներ, բարձրաւանդակներ . . . այնտեղ նաեւ լեռնահովիտներ . . . օրինակի համար Արաքսի հարթավայրը, որտեղով մինչեւ Ալպանիայի սահման հոսում է Արաքս գետը:
Այդ նկարագրութիւնը նման է այժմեան Արցախ-Կարաբաղի լեռնային տարածքին:
Պլինի Աւագ. Այդ ցեղը, (Ալպաններ) տարաբնակուած Կովկասեան լեռներում, եկել հասել մինչեւ Կուռ գետի աջափնեակի տարածք, Հայաստանի ու Վրաստանի սահմաններ: Ալպանիա, որը Ղարաբաղ են համարում, նրա բնակիչները բնիկ չէին, եկուորներ եղել:
Կլաւդիի Պտոլեմէ. ” Մեծ Հայաստան, սահմանակափակուած հիւսիսային մասով՝ Կոլխիդայի, Վրաստանի, Ալբանիայի գծով, անցել կուռ գետով”:
Պլուտարխ. Երբ երկրամասում ձմեռն է վրայ հասել, հռովմէական զօրքը այդ հողում (Հայաստանում) հռովմէացի կատարում էին ”Սատուրնալի”ին նուիրուած տօնախմբութիւնները, ալպանացիները հաւաքել էին ոչ պակաս քան քառասուն հազար մարդկանց, գետանցել Կուռ գետը, յարձակուել նրանց վրայ, հասել Կուռ գետի աջափնեայ ափեր: Հետեւաբար ալպանացիները բնակած եղել Կուր գետի ձախ ափում:
ՎԱՐՉԱ-ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՑՔԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏՈՒԵԱԼՆԵՐ
Արմինա-Ուրարտու-Հայաստան, մ.թ.ա. ութերորդ դարում գահակալած Սարդուրի Երկրորդ թագաւոր, Ցոփք գաւառի Տուշպա մայրաքաղաքի պարիսպի վրայ իր ու երկրի յիշատակութեան մեծածաւալ արձանագրութիւն արել, որի պահպանուած մասի տուեալներով ռազմական երթով հասել մինչեւ Ուրտէխիլի, հնչիւնափոխուած Արցախ երկրամաս: Մ.թ.ա. վեցերորդ դարի առաջին կէսում Արցախ երկրամասը գտնուել է Հայաստանի Երուանդունի թագաւորական տան գահակալած տարածքում, որի իշխանութիւնը ենթակայ եղել հզօր Մարաստան պետութեանը: Մ.թ.ա. 550 թուականից մինչեւ 331 թուականը գտնուել է Պարսկաստանի Աքեմենեաների թագաւորութեան իշխանութեան ենթակայութեանը, այնուհետեւ Պարսկաստանի տարբեր իշխողների տարածքներում, մինչեւ մ.թ. քսաներորդ դարում Ռուսի պատերազմում ամբողջ Անդրկովկասին տիրելը:
Մ.թ.ա. Չորրորդ դարի վերջից սկսած Արցախը, ինչպէս դրացի Սիւնիք ու Ուտիք երկրամասերը, շարունակել էին մնալ Հայկական Երուանդունի թագաւորութեան տան կազմում (Մովսէս Խորենացիի՝ ”Պատմութիւն Հայոց”: Մ.թ.ա. երկրորդ դարից սկսած այդ երկու երկրամասերը եղել էին Հայաստանի Արտաշէսեան Թագաւորութեան տան կազմում, որը ըստ իր խօսքի ինք Երուանդունի տոհմից էր սեռել: Այդ երկրամասերի Արտաշէսեան թագաւորութեան տոհմի արքայ Տիգրան Երկրորդ, Մ.թ.ա. 95 թուականից մինչեւ մ.թ.ա. 54 թուական թագաւորութեան կազմում լինելը, այն իրողութիւնը ու վկայութիւնն է, որ Տիգրան Արքան իր երկրորդ Մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնադրել էր Երուանդունիների Ծոփք գաւառում (Սեբեոս պատմիչ): Հայաստանի այդ երկրամասեըր ”Ուրխիստենու” (Արցախ) անուանել էր նաեւ պատմիչ Ստրաբոն: Այն միահամուռ վկայում են վաղ միջնադարեան հայկական սկզբնաղբիւրները: Համաձայն ”Աշխարհացոյց”-ի (Հայկական աշխարհագրութիւն Եօթներորդ Դար) Արցախը հանդիսացել Հայաստանի տասներկրորդ մարզերից տասներորդը, որոնք եղել են՝ Աբանդ, Վայկունիք, Բերդաձոր, Մեծ Արանք, Մեծ Կեանք, Խարչլանկ, Մուժանք, Պիանք, Պարսկանք, Կուստի, Ֆարնես, Կօլտ: Հայաստանը, 387 թուականին Բիւզանդական կայսրութեան եւ Իրանի թագաւորութեան միջեւ բաժանուելուց էլ Արցախը շարունակել մնալ Հայաստանի կազմում նոյնիսկ մինչեւ Հայաստանի Արշակունի թագաւորութեան 428 թուականի անկումը: Յետոյ միացուել էր Պարսկական թագաւորութեան ու Կուռ գետի ձախակողմեան ափի Ալպանական պետութիւնների միջեւ, ինչպէս որ վկայում է ”Աշխարհցոյց”-ի հեղինակը տեղեկացրել նաեւ այն մասին, որ ըստ էութեան Ալբանեան գտնւում է հիւսիսային Կուռ գետի ձախափնեակում, վաղուց ի վեր ծառայել որպէս սահման նրա ու Հայաստանի միջեւ:
Այս տեղեկանքի տուեալները քաղել եմ Հայաստանի,
Գիտութիւնների Կաճառի հրապարակած նիւթերից:
Գլենդէյլ, Հոկտեմբեր 2020 Շարունակելի