Ուրբաթ, 7 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Տեսակէտ․ Կազմաքանդումը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ուսումնասիրէք քաղաքական կուսակցութիւնների եւ աշխարհի պատմութիւնը։ Ամեն տեղ եւ բոլոր ժամանակներում, քաղաքական միաւորումները վերջանում եւ անհետանում են հիմնական երեք հերթական հանգրուաններով,-

    — Սպասռւում եւ վերջանում են ասելիքով ու գործով,

    — Բարոյալքւում են, ու բարոյական վերջնական անկում ապրում,

    — Կազմաքանդւում են որպէս միաւոր։

    Սա անխուսափելի հերթականութիւն է ամեն տեղ, բոլոր ժամանակներում։ Փոխւում են ձեւերը, տարբեր են կազմաքանդման մեթոդներն ու պահանջուող ժամանակը, բայց այս հերթական գործընթացը պատահում է միշտ՝ անխտիր, ամեն տեղ եւ բոլոր ժամանակներում։

    Ես չգիտեմ Դեմոկրատ կուսակցութեան սպառուելը սկսեց ճիշտ որ թուականից։ Երկար ժամանակ չէ ապրում եմ Միացեալ Նահանգներում։ Բայց այս սպառուած խօսքն ու գործը ես նկատեցի շատ արագ՝ նախ քաղաքային իշխանութիւնների մակարդակում, ապա՝ երբ աւելի խորացայ եւ իմացայ իմ նոր միջավայրս, նկատեցի որ այս սպառումը վերաբերում է ողջ Դեմոկրատ կուսակցութեանը։ Ժամանակին շատ եմ գրել այս մասին՝ որոշակի օրինակներ բերելով եւ փորձելով վերլուծել վիճակը։

    Դեմոկրատ կուսակցութիւնը հիմա գտնւում է երկրորդ հանգրուանում, ու պատրաստւում է թեւակոխել երրորդ փուլ, որ կազմաքանդումն է։ Որոշակի ժամանակներ չնախատեսենք, բայց այս գործընթացը շարունակական է եւ անխուսափելի։ Ինձ թւում է, յետդարձի ճամբայ չկայ, եւ մարդկութիւնը վաղ թէ ուշ (յոյս ունեմ շուտ), կը ձերբազատուի այս մեծագոյն չարիքից։

    Դեռ չեն յայտարարել ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններում յաղթողի անունը։ Չէ՞ որ ԱՄՆ-ն յետ-անցում է կատարել Աբրահամ Լինքոլնի ժամանակները, երբ մարդիկ քուէարկում էին փոստով, ու քուէաթերթիկների արկղերը էշով, ձիով ու կառքով պիտի տեղ հասցնեն քուէները հաշուելու կենտրոններ․․․ Հիմա սա՛ է պատահում։ Այդ դանդաղ քայլող էշերն ու ձիերը քուէաթերթիկներ են հասցնում հաշուման կենտրոններ, ու օրեր կը պահանջի որպէսզի “հաշուեն” դրանք․․․ Մի հարցնող լինի,- Նա, ով ամեն օր գնումներ է անում խանութներում, չէ՞ր կարող նոյն ապահովական միջոցները յարգելով՝ ներկայանալ ընտրատեղամասեր եւ իր ընտրութիւնը էլեկտրոնիկ կատարէ՞ր։ Միշտ յարգելի են բացառութիւնները՝ հիւանդներն ու անկարողները, ովքեր միշտ էլ քուէարկել են փոստով, եւ այս ընտրութիւններին էլ քուէարկեցին փոստով։ Փոստով քուէարկողների այս աննախընթաց թիւը մեծ հարցականներ է ստեղծում, ինչը վկայում է լրիւ ուրիշ բան․․․ Չմանրամասեցնեմ։

    ԱՄՆ-ի Դեմոկրատ կուսակցութեան բարոյական անկումին յաջորդելու է այդ սպառուած կուսակցութեան կազմաքանդումը։ Թէեւ, արդէն վաղուց նկատելի էր, որ նրանք ՉԿԱՆ որպէս մէկ ու միատարր գաղափարական կուսակցութիւն։

    Դեմոկրատները ինչպէս են ուզում համոզել ամերիկացիներին, որ յաղթել է Պայտընը։ Թող փորձեն համոզել․․․ Սա էլ մի ուրիշ պատճառ կը լինի, այդ կուսակցութեան կազմաքանդման արագացմանը։ Ինչքան շուտ պատահի դա, այնքան լաւ ԱՄՆ-ի եւ ողջ մարդկութեան համար։

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img