Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՆԱՄԱԿԱՆԻ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեծարգոյ խմբագիր,

Ես բնակւում եմ Սան Տիէկօ քաղաքի մերձակայքում: Լոս Անճելըսում ունեմ մի բարեկամ, որ երբեմն ինձ ուղարկում է հայկական լրագրեր: Այսօր ինձ հասաւ ձեր թերթի այս համարը:

Ցաւով կարդացի ԶԱՐԹՕՆՔ-ի 07.11.2020-ի թիւին 7-րդ էջում տեղադրուած այն գրութիւնը, որ խօսում է Հայաստանի եւ Արցախի հայի տարբերութեան մասին: Շատ արդար է գրողի ընդվզումը. այս օրերին, երբ հայութիւնը միասնաբար, աշխարհով մէկ պայքարի է ելեր մեր դարաւոր թշնամու դէմ, ինչպէ՞ս կարելի է մտովդ անցկացնես հայերի միջեւ տարբերութիւն գտնել:

Ասեմ, որ սա մի նոր երեւոյթ չէ: Այս «մտածողութիւնը» Հայաստանում զգալի դարձաւ վաղուց, այն օրերին, երբ նոր էր սկսուել Արցախի պատերազմը: Այդ օրերին, պետական մեքենան առանց զգացնելու տարածում էր այն տեսակէտը, որպէս թէ եթէ Արցախը չլինէր, եթէ Արցախը յանձնենք Ազրպէյճանին, մենք Հայաստանում հանգիստ կապրենք, պատերազմ չի լինի, աղէտների պատճառը Արցախն է: Շատերը մտածում էին, թէ մեր երիտասարդները ի զուր են զոհւում Արցախի մէջ:

Ժամանակը ցոյց տուեց, որ այդ մտածումը ինչքան էր առանց հիմքի: Ժողովուրդն սկսեց համոզուել, որ եթէ Արցախը կորցնենք, Հայաստանն էլ տանուլ կտանք: Արդեն Ադրբեջանը այդ օրերին էլ ուզում էր պոկել Գորիսից հարաւ ընկնող հողամասը, որպէսզի միանայ մեզանից խլած Նախիջեւանի հետ: Հիմի նոյն փորձն է արւում: Ձեր գրողի տողերը բացայայտում են, որ էդ հին մտածումը ամենեւին էլ չէ հեռացուած մի շերտ մարդոց մտքերից: Արդեօք կարելի՞ է գտնել մի հայ, Հայաստանում, Արցախում թէ սփիւռքում, որ չի գիտակցում Արցախի կարեւորութիւնը մեզ համար, չի գիտակցում, որ այդ հողը միշտ էլ մերն է եղել:

Եթէ իմ ենթադրութիւնը ճիշտ է, այսինքն, անցեալի մօտեցմամբ այսօր էլ տարբերութիւն են տեսնում հայաստանցու եւ արցախցու միջեւ, պէտք է լուսաբանել սրանց եւ վերացնել բաժանարար եւ անհիմն ամեն տարակարծութիւն: Կարծում եմ մեր մամուլը կարեւոր դեր ունի այս գործում:

Յարգանացս հաւաստիքը: Յաղթելու ենք:

ԱՐՄԷՆՈՒՀԻ ԱԶԱՏԻ ՎԱՀԱՆԵԱՆ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img