Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն աղոթում է պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գարեգին Բ-ն գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկար:
«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար` Ամենակարող Աստծուց հայցելով զորավոր պահել հայոց բազկի ուժը` հանուն հաղթանակի ու հարատև խաղաղության»,- գրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։