Կարմիր շուկայի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ստեփանյանը:
Արցախի Պաշտպանության բանակն էլ հայտնում է, որ ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են: «Հարավ-արևելյան (Մարտունու) ուղղությամբ ևս ՊԲ ուժերը դրսևորում են արդյունավետություն: Նշված հատվածում ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ: