Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը հակիրճ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Շուշիի համար մարտերը շարունակվում են»,- գրել է վարչապետը:
Վարչապետի գրառումը հաջորդել է քննարկումներին, թե Շուշին դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից: