Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով ձեռք բերված համաձայնությանը՝ նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զուրաբիշվիին այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին` ողբերգական պատերազմը դադարեցնելու համար»,-նշել է նա և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դրան նպաստել են:
Վրաստանի նախագահն իր ցավակցությունը, կարեկցանքն է հայտնել զոհերի ընտանիքներին:
«Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն: Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր փուլ»,-գրել է Վրաստանի նախագահը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: