Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին»,- գրել է նա:
Ավելի վաղ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: