Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Զենքի էմբարգո ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ. Նիդերլանդների 4 կուսակցությունների կոչը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Նիդերլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց տարածաշրջանում տարբեր հակամարտություններով Թուրքիայի ներգրավվածության, այդ թվում `Լեռնային Ղարաբաղի պայքարում ներգրավվածության համար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է նիդերլանդական NOS կայքը:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին կողմերը Արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկումների ընթացքում այդ մասին միջնորդություն են ներկայացրել:

«Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` ներգրավվելով Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում զինված բախումներում: Այնտեղ Թուրքիան նավթ է որոնում մի տարածքում, որը պատկանում է Հունաստանին»,- ասված է հոդվածում:

Ըստ կոալիցիայի գործընկերների՝ կաբինետը պետք է աշխատի զենքի էմբարգոյի ուղղությամբ Եվրամիության համատեքստում: «Թուրքիան կրկին ու կրկին անցել է սահմանը: Վճռական միջոցառումների ժամանակն է», — ասել է «Քրիստոնեական միություն» կուսակցության՝ խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը:

Նա նշել է նաև, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում կռվելու:

«Դեմոկրատներ-66» կուսակցության ներկայացուցիչ Սջոերդ Սջորդսման Թուրքիան որակել է որպես «սրիկա պետություն»:

«Եթե Էրդողանը կայունություն խթանելու փոխարեն ռազմական բախում է հրահրում, մենք պետք է հստակ գիծ քաշենք՝ այլևս ոչ մի զենք Թուրքիային, քանի դեռ դա շարունակվում է»:

«Քրստոնեա-դեմոկրատական կոչ» կուսակցությունից Մարթայն ֆան Հելվերտն էլ նշել է. «Վատ է, որ ստիպված ենք, բայց մենք ուզում ենք, որ ԵՄ-ն զենքի էմբարգո դնի ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի վրա: Մենք պետք է պաշտպանենք անմեղ քաղաքացիական անձանց»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան Ադրբեջանին բացահայտ աջակցություն էր ցուցաբերում՝ հենց իր անմիջական միջնորդությամբ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img