Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ԼՂ հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող վարձկանները պետք է հեռացվեն. ՄԱԿ-ի փորձագետներ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջից:

Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով:

ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խումբը հայտարարել է, որ լայնորեն տարածված են հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության գոտում օգտագործել է սիրիացի գրոհայինների, այդ թվում՝ ռազմաճակատում իրենց դիրքերը ամրապնդելու եւ պահպանելու համար:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով ՝ գրոհայինները մոտիվացվել են առաջին հերթին անձնական շահով ՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Մահանալու դեպքում նրանց հարազատներին նյութական փոխհատուցում են խոստացել, նաեւ Թուրքիայի քաղաքացիություն։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի  եւ նրա շուրջ այդ անձանց հավաքագրման, տեղափոխման եւ օգտագործման եղանակը, ըստ երեւույթին, համապատասխանում է «վարձկան» եզրույթի  սահմանմանը, որը առկա է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում, ներառյալ վարձկանների հավաքագրման, օգտագործման և ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային, որի մասնակիցն է Ադրբեջանը»,- ասել է աշխատանքային խմբի նախագահ Քրիս Կվաջան:

Կվաջանը հավելել է, որ բացի այդ, ըստ հաղորդագրությունների, Թուրքիան զբաղվել է զինված խմբավորումների միջոցով սիրիացի տղամարդկանց լայնածավալ հավաքագրմամբ և Ադրբեջան տեղափոխմամբ, որոնցից մի քանիսը կապված են Սիրիական ազգային բանակի հետ:

«Թուրքիայի ենթադրյալ դերն առավել մտահոգիչ է դառնում ՝ հաշվի առնելով այն, որ ավելի վաղ այս տարի աշխատանքային խումբը պնդել է Լիբիայում հակամարտությանը մասնակցելու համար նման գրոհայինների հավաքագրման, ծավալման եւ ֆինանսավորման գործում նրա դերի վերաբերյալ», — հավելել է Կվաջան:

Աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել նաև ռազմական գործողությունների վերսկսման պահից ընդհուպ մինչև վերջին հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ, ինչպես նաև այլ շրջաններում քաղաքացիական բնակավայրերի վրա կանխամտածված և անխնա հարձակումների մասին բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության զոհերի, ներառյալ՝ երեխաների շրջանում: Նշվում է, որ լայնորեն հաղորդվել է նաեւ քաղաքացիական գույքին եւ ենթակառուցվածքին, այդ թվում ՝ դպրոցներին եւ հիվանդանոցներին հասցված զգալի վնասի, ինչպես նաեւ լրագրողների մասնակցությամբ միջադեպերի մասին:

«Այս համատեքստում առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի գրոհայինները ենթադրաբար կապված են զինված խմբերի եւ անհատների հետ, որոնք որոշ դեպքերում մեղադրվել են ռազմական հանցագործությունների եւ Սիրիայի հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ինչը, ըստ երեւույթին, հավերժացնում է անպատժելիության ցիկլը, ինչը միջազգային իրավունքի հետագա խախտումների վտանգ է պարունակում»,-հավելել են նրանք:

Փորձագետները վերոհիշյալ մեղադրանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img