Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով: «Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն  այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img