ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Քիչ առաջ ավարտվեց «Իմ Քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները»,-նշել է Նազարյանը:
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է հարձակման արդյունքում պատճառված վնասը։
«Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար»,-եզրափակել է նա: