Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է ութ ժամվա ընթացքում Ղարաբաղ ուղարկել 150 փրկարարներից բաղկացած խմբավորում և 17 միավոր տեխնիկա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայալոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է փրկարարական գերատեսչության ղեկավար Եվգենի Զինիչևը Լեռնային Ղարաբաղի գոտում հումանիտար հարցերի լուծման շուրջ կայացած խորհրդակցության ժամանակ:
«Անհրաժեշտության դեպքում ութ ժամվա ընթացքում (պատրաստ ենք-խմբ.) այնտեղ ուղարկել կենտրոնական ապարատի օպերատիվ խմբի կազմում գործող խմբավորում, ինչպես նաև 150 մարդ անձնակազմ փրկարարական կենտրոնների ստորաբաժանումներով, ինչպես նաեւ 17 միավոր տեխնիկա»,- ասել է Զինիչևը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:
Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա: