Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնվեինք Ադբեջանին հանձնել 7 շրջաններ ներառյալ Շուշին. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին առցանց ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շուշին հանձնելու մասին խոսակցություններին:    

«Շատ են ասում, որ Շուշին հանձնվել է: Կարդացի Արցախի նախագահի գրառումն այն մասին, որ աշխատանքների արդյունքում Շուշիի մատույցներից 100-ից ավելի մարմիններ են դուրս բերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ դեպքում զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել: Ավելին ասեմ ձեզ, կային հայտարարություններ, թե կան կոնկրետ տվյալներ, անուններ, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը: Որքան տեղյակ եմ հեղինակը խուսափել է պատասխանել: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ կա դավաճանություն, ունի տեղկություն և հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ չի վստահում իրավապահներին, թող հրապարակային հայտարարի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է, ցավոք, դիվերսիոն խմբերով եղավ ներթափանցում քաղաք, և մենք կորցրեցինք Շուշին»,-նշեց ՀՀ վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նախկինում պատերազմի մասին իր տված հարցազրույցներում ընդգծած մի նրբության վրա: Երբ մի որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Արդբեջանի համար: 

«Շատ կարևոր է հասկանալ, թե կարող էինք խուսափել պատերազմից, այո, եթե համաձայնվեինք Ադբեջանին հանձնել 7 շրջաններ ներառյալ Շուշին, բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որ ուզում էինք վարել, ոչ, դա չէր: Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ կառավարությունը, մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը: Ցավոք, դա չբերեց ցանկալի արդյունքների: Շատ գործիչներ առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար մեղադրում են դավաճանության մեջ: Այստեղ պետք է հասկանալ մի բան. շուտի և ուշի տարբերությունն, ըստ էության, բովանդակային չկար: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկզբնական շրջանում: Արցախի իշխանությունները, ՊԲ-ն գնացել են այս ճանապարհով, քանի դեռ կար հնարավորություն պաշտպանել, կռիվ տալ մինչև վերջ: Նրանք մինչև վերջին վայրկյանը կռիվ են տվել հերոսաբար: Ցավոք, խնդիրը չլուծվեց: Այո, մենք ենք պատասխանատուն, որ երկու տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել այն, որ տասնյակ տարիներ չի լրացվել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:  

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img