ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու հարց իր օրակարգում չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:
«Իմ օրակարգում մտնում է հանրության մեջ կայունություն և անվտանգություն ապահովելը: Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- ասաց Փաշինյանը` պատասխանելով իր հրաժարականը պահանջող խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերաբերյալ հարցին:
Երևանում նոյեմբերի 11-ից ընթանում են հանրահավաքներ, որոնց ընթացքում արտախորհրդարանական 16 կուսակցություններ պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Նման սցենար են առաջարկել նաև խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: