Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Շուշին Ծնկի Է Եկել. Ճերմակազգեստ Գեղեցկուհի, Ցո՛յց Տուր Գերբնական Զօրութիւնդ եւ Ուժդ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Երկու տարի առաջ էր, ձմեռային անձրեւոտ, մառախլապատ, բայց եւս տաք ու լուսաւոր օր։ Բերդաքաղաք Շուշիում էինք։ Ինչպէս տարուայ գրեթէ բոլոր օրերին, այդ օրը եւս Շուշիի սպիտակ թագաւորութիւնը, ճերմակազարդ գեղեցկուհին, գեղեցիկ շինութիւնները, բարձունքի վրայ վեր խոյացող շինութիւնները պատուած էին խորհրդաւոր մառախուղով։ Չքնաղ է Շուշին։ Աննկարագրելի է ճերմակ քաղաքի մառախլապատ ու սառը օդը շնչելու անհաք ցանկութիւնը։ Գէթ մէկ անգամ պէտք է լինել այնտեղ, հասկանալու ասածներիս ճշմարտացիութիւնը։

Բերդաքաղաքում տարիներ ի վեր իրականացուել են ներդրումային ծրագրեր, կառուցուել դպրոցներ, ուսումնական հաստատութիւններ, մշակոյթի տուն, հիւրանոցներ։ Այսօր Շուշին դարձաւ հասանելի թուրք բարբարոսներին, ովքեր աստուած գիտէ, թէ ինչեր կանեն այնտեղ։ Արցախում 44 օր տեւած կենաց մահու պատերազմից յետոյ ընկաւ Շուշին։

Հայաստանը ստորագրեց, ըստ էութեան անձնատուութեան պայմանագիր՝ յանձնելով նաեւ Շուշին։ Ամենացաւոտ լուրը, որ կարող էր լինել։ Քաջարի հայորդիների արեան գնով պահուած Շուշին ոտնակոխ է լինում թուրք բարբարոսների կողմից։ Ամեն օր թշնամու կողմից հրապարակւում են լուսանկարներ, թէ ինչպէս է հայկական դրօշը պղծւում այս կամ այն շինութեան առաջ։ Վիրաւորական էր տեսնել, թէ ինչպէս է հայկական քաղաքում հնչում նամազը, ինչպէս են թուրք վայրագները ջարդում ու փշրում քաղաքը: Եւ դա անում լկտի հրճուանքով ու միայն իրենց ազգին բնորոշ բարբարոսութեամբ:

Ցաւս մեծ էր, երբ համացանցում հանդիպեցի լուսանկար՝ հայկական դրօշը գցած  «Շուշի Կրանտ Հոթել» հիւրանոցի մուտքի դիմաց, գետնին: Դա պարզապէս հիւրանոց չէ, դա օրինակ էր, թէ ինչպէս պէտք է սիրել հայրենիքը։ Մերձաւոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ՝ Կարօ Քեպապճեան, լիբանանահայ գործարարներ՝ Գրիգոր Թերզեանի, Ժան Այն Մալաքի եւ Ալեքս Սարաֆեանի հետ տարիներ առաջ Շուշիի բարձունքի վրայ կառուցեցին այդ հիւրանոցը՝ օրինակ ծառայելով միւսներին, թէ ինչպէս պէտք է սիրել հայրենիքը, հոգ տանել հայրենիքի մասին, զարգացնել այդ հայրենիքի ամեն սանթիմեթրը: Երկու տարի առաջ շրջում էի այդ հիւրանոցի տարածքում, զրուցում ու կատակում, հպարտանում ու ուրախանում Արցախիս յաջողութիւններով, քննարկում նրանց կողմից նախատեսուող ներդրումային այլ ծրագրեր: Յիշում եմ՝ ինչպէս էինք երկար ժամանակ Մասթըր Կարոյի հետ հարցազրոյցի համար գեղեցիկ ու յարմար տեսարան ընտրում, փորձելով նաեւ գոհացնել «Զարթօնք»ի խմբագրին դժուարահաճութիւնը, որտեղ պէտք է Շուշին քատրում լիներ հպարտ ու անպարտելի:

Յիշում եմ՝ ինչ հպարտութեամբ էր Մասթըր Կարոն  խօսում Շուշիում ներդրումների մասին, կոչ անում հեռուից բառերով սիրելու փոխարէն գալ ու հզօրացնել Արցախը, Շուշին, Ստեփանակերտը ու միւս քաղաքները: Յիշում եմ իր տիկնոջ նուիրումն ու սիրալիր հիւրասիրութիւնն ու դրական ժպիտը: Իսկ այսօր շինութեան մուտքի դիմաց ծածանուող հայկական դրօշը յայտնուել է գետնին՝ թուրք բորենիների ձեռքով: Այսօր Շուշին ծնկի է եկել, իր հետ ծնկի բերելով մեզ: Բայց վստահ եմ՝ Շուշին ընկել է՝ վեր յառնելու նոր ուժով ու սիրով:

Ճերմակազգեստ Գեղեցկուհի, գործելուդ ժամանակն է… Ցո՛յց տուր գերբնական զօրութիւնդ, ուժդ անմարդկային։ Հառաչի՛ր կրկին, կեանքի՛ կոչուիր։ Վեր յառնիր մոխիրից, պայքարիդ ժամն է։ Մենք այդտեղ չենք, մենակ ես մնացել։ Պատերիդ մէջ ներծծուած աղօթքները անէծքի վերածիր քեզ քանդող օտարի համար։ Ինքնապաշտպանուի՛ր ու մե՛զ էլ փրկիր։ Գիտենք Քո ուժը, բազմիցս ենք տեսել։ Ների՛ր մեզ ու ողորմիր…

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img