Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունս լավ է: «Արմենպրես»-ը այս մասին տեղեկացավ Արցախի թեմի առաջնորդի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը սրտի կաթված է տարել: Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտությամբ պարզվել է, որ ինֆարկտը տարել է ոտքի վրա: Առաջին անգամ սրտի կաթված արքեպիսկոպոսի մոտ բժիշկները գրանցել են, երբ նա ԱՄՆ-ում էր՝ համահայկական հիմնադրամի դրամահավաքին: