Հայաստանի փոխվարչապետի գրասենեակի տնօրէն՝ Վարագ Սիսեռեան հրաժարական տուած է իր պաշտօնէն։
Սիսեռեան, որ կը վարէր փոխ-վարչապետ Տիգրան Աւինեանի գրասենեակի տնօրէնի պաշտօն այս մասին գրառում մը կատարած է, ներկայացնելով իր հրաժարաման պատճառները.
Ստորեւ գրառումը՝
«Սիրելի հայրենակիցներ,
Վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին գրառումից յետոյ որոշել եմ
1-Աշխատանքից ազատման դիմում գրել.
2-Դադարեցնել անդամակցութիւնս Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեանը:
Շնորհակալութիւն եմ յայտնում փոխվարչապետ Տիգրան Աւինեանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»։
Նշենք, որ հրաժարականէն առաջ Նիկոլ Փաշինեան, իր ֆէյսպուքի էջին վրայ հետեւեալ գրառումը ըրած էր.
Առաջնագծի զինուորների տասնեակ տեսանիւթեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտութիւնից։
Տղերք՝ դուք ճիշտ էք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականօրէն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով։
Նշենք, որ սոյն գրառումը ուրիշ բան չէ բայց պետութեան ամենաբարձր պաշտօնեային կողմէ՝ գիտակցաբար թէ անգիտակցաբար, հրահրում քաղաքացիական պատերազմի: