Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի»,-գրել է Հարությունյանը: