Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը Հանդէս Եկաւ Յայտարարութեամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ՝ Գերագոյն հոգեւոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում եւ Արցախում յետպատերազմեան իրավիճակին, հանդէս եկաւ յայտարարութեամբ։

«1․ Վերջին շաբաթներին, Արցախի դէմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ﬕջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծուած պատերազմական գործողութիւնների պայմաններում, ﬔր հաւատաւոր ժողովուրդը հայրենիքում եւ սփիւռքում ապրեց անհուն ցաւով եւ աղօթքով առ Աստուած՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայութեանը, Արցախի Պաշտպանութեան բանակին եւ ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կեանքի իրաւունքի մասին՝ շարունակելով ապաւինել ﬔր զինուորի յաղթական ոգուն։

2. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը եւ տարածաշրջանում տեւական ու յուսալի խաղաղութեան ապահովումը: Այնուամենայնիւ, հրադադարի վերաբերեալ նոյեմբեր 10-ի եռակողմ յայտարարութիւնը, դրանից բխող հետեւանքները եւ առկայ անորոշութիւնները, Արցախի ﬕ հատուածի կորստի փաստը յանկարծակիի բերեցին հանրութեանը՝ յանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին յղի է ﬔր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ եւ սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջեւ։

3. Այս օրերին կոչուած ենք տուրք չտալ ﬔր զգացմունքներին եւ առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսեւորմամբ յարգել յիշատակը ﬔր հերոս զաւակների, որոնք իրենց կեանքն ընծայեցին յանուն ﬔր հայրենիքի, եւ զօրակցել նրանց ընտանիքներին ու ﬔր ողջ ժողովրդին, ինչպէս նաեւ պատշաճ կերպով դիմաւորել 44 օր շարունակ, ի գին աﬔն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:

4. Անցնող այս ժամանակահատուածում կայացուած որոշուﬓերի, հակամարտութեան այսօրինակ հանգուցալուծման եւ ազգային համերաշխութեան վերականգնման համար, ﬕﬕայն օրինականութեան նկատմամբ անվերապահ յարգանքով, պէտք է պատասխանատուութիւն կրեն բոլոր պատկան մարմինների իրաւասու պաշտօնեաները՝ չբացառելով նաեւ հրաժարականների հաւանականութիւնը։

5. Յարկ է պահպանել իրաւունքի գերակայութիւնը եւ քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրութեան շրջանակներում։ Ընդսմին առկայ պայմաններում անթոյլատրելի է աւելացնել ﬔր ժողովրդի ցաւը` աւելի վտանգելով պետութեան եւ մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանութիւնները, խորհրդարանական ընդդիմութիւնը եւ բոլոր հասարակական-քաղաքական ﬕաւորները պէտք է անյապաղ ձեռնամուխ լինեն երկխօսութեան՝ համագործակցութեան մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգաւորման համար։ Որեւէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատուել ﬔր ժողովրդի ու Եկեղեցու կողﬕց։ Ստեղծուած իրավիճակում անհրաժեշտ է ի գին աﬔնի պահպանել ազգային ﬔր ﬕասնականութիւնը եւ հեռու ﬓալ այն խաթարող քայլերից։

6. Հետեւելով այս օրերին հրապարակաւ հնչող պաշտօնեաների ելոյթներին, Երեւանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահաւաքներին եւ ցոյցերին՝ այսու յորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանութեան ներկայացուցիչներին եւ ընդդիմութեանը՝ զերծ ﬓալ ատելութիւն եւ թշնամանք հրահրող արտայայտութիւններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողութիւններից։ Բռնութեան ցանկացած դրսեւորում, կորստի ցաւը կրող ﬔր ժողովրդին առաւել վհատեցնող եւ բորբոքող արարք պէտք է արժանանայ պարսաւանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի եւ որեւէ այլ անձի նկատմամբ կիրառուած բռնութիւնները, միեւնոյն ժամանակ քաղաքական ենթատեքստով որեւէ բռնաճնշում:

7. Մեր յորդորն է Ազգային ժողովին եւ յատկապէս ﬔծամասնական խմբակցութեանը, երկրի շահերի բարձր գիտակցութեամբ քաղաքական պատասխանատուութիւն դրսեւորելու եւ վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրութեամբ դրանից բխող բոլոր պարտաւորութիւններով հանդերձ։ Յարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին եւ հաղորդ հանրութեան հիասթափութիւններին եւ պահանջներին՝ գործել անձնական եւ կուսակցական շահերից վեր, պետական մտածողութեան բարձր գիտակցութեամբ ու պատասխանատուութեամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անյապաղ քայլերի ձեռնարկման:

8. Աﬔնքիս սրբազան պարտքն է Հայաստանում եւ սփիւռքում ﬔր գործուն ներդրումը բերելու այս վիճակի յաղթահարմանն ի նպաստ։ Յանձնառութիւն պիտի դրսեւորենք նաեւ ըստ ամենայնի զօրակցելու արցախահայութեանը եւ Արցախի իշխանութիւններին վերակազմակերպելու ﬔր ժողովրդի զաւակների կեանքը։ Այդ ուղիով պէտք է պաշտպանենք հայրենի հողի վրայ ապրելու ﬔր իրաւունքը։ Արցախը չպէտք է հայաթափուի։

9. Առանձնակի ցաւով ենք անդրադառնում յանձնուելիք տարածքներում ﬔր ինքնութեան բազմադարեայ վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողութեանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարﬕններին եւ սփիւռքեան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, աﬔն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատեաց քաղաքականութեան հետեւանքով յետագայ աւերից:

10․ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի զօրակցութեամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում ﬕասնականութեան ու հաﬔրաշխութեան մթնոլորտի հաստատման եւ անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար։

Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանութեան սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսեւորած մեր բոլոր քաջարի զինուորներին, զօրականներին եւ աշխարհազօրայիններին։ Նաեւ աղօթում ենք ռազմական յանցաւոր գործողութիւնների հետեւանքով զոհուած հայորդիների հոգիների հանգստութեան համար, հայցելով Ամենազօր Սուրբ Հոգու մխիթարութեան ու սփոփանքի շնորհները նահատակուած մեր զաւակների ընտանիքներին, հարազատներին եւ մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգութիւն ենք մաղթում վիրաւորուած մեր զինուորներին՝ հայցելով Տիրոջ զօրակցութիւնն ու օգնականութիւնը նրանց:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զաւակներին այս դժուարին պայմաններում պահպանել զգօնութիւնը, ողջախոհութիւնը եւ հաւատն ու վստահութիւնը, որ միաբան ընթացքով մենք ի զօրու ենք դուրս գալու ստեղծուած բարդ իրավիճակից, յաղթահարելու խնդիրներն ու յառնած մարտահրաւէրները եւ միասնականութեամբ կերտելու հզօրութիւնը մեր հայրենիքի, նորոգ յաղթական առաջընթացը եւ լուսաւոր գալիքը մեր ժողովրդի։ 

Աղօթում ենք, որ Աﬔնողորմ Տէրն Իր սիրով ու օրհնութեամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի ﬔր երկիրը՝ տոկունութիւն եւ կորով պարգեւելով ﬔր ողջ ժողովրդին»։

###

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img