Երեքշաբթի, 11 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունները պահվում են. Վլադիմիր Պուտին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունները պահվում  են, և իրավիճակն այնտեղ կայունանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ սեպտեմբերին սրվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: «Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները երկու բարեկամական երկրների միջև և համոզել նրանց հանգել փոխզիջումային որոշումների: Մեր միջնորդական ջանքերի արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին»,- ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ այդ ամենը ֆիքսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ: Նա կարոևրել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահվում են, ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունանում է:

ՌԴ նախագահի խոսքով՝ այդպիսով պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների համար: 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img