Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրահավաքին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է դադարեցնել այն, քանի որ երկրում հայտարարված է ռազմական դրություն:
16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին, 12-ին, 13-ին և 16-ին: