Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Սրբոց Թարգմանչաց Վարդապետների Տօն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

”Ճանաչել Զիմաստութիւն եւ Զխրատ, Իմանալ Զբանս Հանճարոյ”

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

Թարգմանչաց Վարդապետներու մասին խօսիլը իրենց տօնին զուգադիպող օրին չէ, միայն որ պէտք է կատարուի, այլ՝ ամէն օր եւ ամէն ժամ: Նկատի ունենալով, այս հանգամանքը, սիրով կը հրատարակենք հետեւեալ յօդուածը:

Յաւերժ փառք եւ պատիւ Հայ ժողովուրդի թարգմանիչ վարդապետներուն եւ ոչ միայն վարդապետներուն:

Խմբ.

Հայոց ”Առաքելական Եկեղեցի”-ն, ”Եկեղեցւոյ Հայրերի” շարքին էր դասել հոգեւոր, մշակութային ու լուսաւորութեան գործի նուիրեալներ՝ ”Թարգմանչաց” գործիչներին: Տարին երկու անգամ տօնախմբում են նրանց արեւալոյս յիշատակը: Յունիսի վերջին, Յուլիսի սկզբներին, Ամատունի իշխանների Օշական աւանում, յիշատակում են իմաստուն վարդապետներ՝ Սահակ Պարթեւի ու Մեսրոպ Մաշտոցի տօնը: Իւրաքանչիւր տարուայ Հոկտեմբերի 11-ին տօնախմբում են Սահակի ու Մեսրոպ Մաշտոցի թարգմանիչ  աշակերտների՝ ” Թարգմանչաց” տօնը:

Արմինա-Հայաստանում մարել էր յուշը՝ Արամէ արքայի տոհմից Սարտուրի Ա. թագաւորի որդի Անուշաւան-Իշպուինի-ի: Ասորեստանի արքունիքում պատանդ եղած ատեն շփուել էր պալատի գիտական-գրական շրջանակների հետ, ծանօթացել ”Սեպագրութեան” արուեստի հնարքներին: Խօսքով ու գործով հանճարեղ Իշպուինի-Անուշաւան թագաւորը  նշանաւորուել էր որպէս իմաստուն քուրմ-արքայ: Իր հանճարեղ մտայղացումով, Ասորեստանի 3000 սեպագիր խրթին գրերի նշանների համակարգը խիստ կրճատել էր, ապա ստեղծել իր թագաւորած երկրի մայրենի լեզուի միայն վեց հարիւր սեպագիր նշանակագրերով տարբերակը: Իշպուինի թագաւորը, Արմինա երկրի նախնիների խօսակցական լեզուն վերածել էր գրաւոր լեզուի: Իշպուինին ու նրա յաջորդ գահակալները, այդ նոր սեպագիր գրերով էին իրենց նուաճումների արձանագրութիւնների լեզուն՝ Ասորերէնի փոխարէն սեպագրել երկրի մարդկանց խօսած լեզուով: Այդ այն լեզուն էր, որ հազար-հազար տարիներ յետոյ էլ Արմինա երկրի մարդիկ պիտի խօսէին:

Մարել էին նաեւ Արմինա երկրի նախնիների հաւատքի գերագոյն աստուծոյ ատենադպիր, արուեստների, գիտութիւնների, դպրութեան, գրի հովանաւոր Տիր աստուծոյ ուսմունքի յուշը: Ասացէ՝ք, ատենադպիրը առանց գրերի կը լինէ՞ր . . . : Արմինա երկրի մարդկանց բանաւոր խօսքը՝ ”Գրաբար” ոսկեղենիկ Հայերէն լեզուն էր: Դպրոցներում ուսուցանել էին Յունարէն, Ասորերէն, Պարսկերէն լեզուներ:

Հայոց Խոսրով Երրորդ թագաւորի ատեն արքունիքում ծառայել էր Մեսրոպ անունով մի գեղջուկ Արմին-Հայ մարդ, որը 361 թուականին ծնուել էր Տարօն գաւառի Հացեկաց գիւղում, որդին Վարդան անունով մարդու: Մանկութեան հասակում լաւ կրթութիւն էր ստացել, ուսանել Յունարէն, Պարսկերէն, Ասորերէն լեզուներ, երեւի Ներսէս Մեծ կաթողիկոսի հիմնադրած դպրոցներից մէկի աշակերտն էր եղել: Ծննդավայրի ուսումը աւարտելուց յետոյ գնացել Այրարատ նահանգ, արքունիքում զինուորական ծառայութեան մտել: ժամանակի հանրաճանաչ լեզուներին տիրապետող տարօնցու հոգում չէր մարել գրասիրութիւնը, ջանասէր աշխատասիրութեան շնորհիւ դարձել թագաւորական դիւանի դպիր-գրագիր: Արքունիքում  ծանօթացել էր աշխարհիկ կարգերի հետ, գրագրի պաշտօնով վարչական աշխարհն էր իր համար բացուել: Տարօնցի Մեսրոպի համար երկրի քաղաքական ու ներքին կեանքը ճանաչելու լաւ առիթ էր այն հանդիսացել: Պալատում  պաշտօնավարութիւնը չէր կարողացել բռնադատել Մեսրոպի հոգին: Նոյն Խոսրով թագաւորի ատեն, նորէն ասպարէզ էր ելել Լուսաւորչի տոհմը, կաթողիկոսական աթոռին բազմել էր Ներսէս Մեծի որդի՝ Սահակը: Նրա վարած ճգնաւորական կեանքը մեծ ազդեցութիւն էր գործել արքունի դիւանի դպիրի վրայ: Մեսրոպ թողել էր դպիրի պաշտօնը, հոգեւորականի կոչում ստանալով սկսել ճգնաւորական կեանք վարել:

Մեսրոպ ճգնաւորը չէր հեռացել աշխարհից, մարդկանցից, աղօթքով հոգու փրկութիւն չէր որոնել: Հաւաքել էր աշակերտներ, նրանց միտքը լուսաւորելու համար քրիստոնէութիւն քարոզել: Խորենացին վկայել էր, որ Մեսրոպը եկեղեցիներում կարդացել էր Ասորերէն գրքերից, յետոյ էլ այն Հայերէն թարգմանել: Մեսրոպը, իր առաքելութիւնը  իրականացրել էր նաեւ Հայոց աշխարհի արեւելեան ծայրամասի գաւառներում, որտեղ անկարգ վիճակ էր տիրել: Սիւնիքի ու Արցախի լեռների անմատչելի բարձրութիւնները, կլիմայական խիստ պայմանները բնակիչների համար մեկուսի վիճակ էին ստեղծել, պահպանել էին իրենց հնապաշտ աւանդութիւնները: Նման պայմաններում պայքարել էին իրենց ապրուստը հոգալու, մտաւոր կեանքի պահանջ չէր եղել: Սիւնեաց աշխարհի Գողթան գաւառ, նրա մարդկանց միտքը պայծառ ու լուսաւոր էր եղել, հաւատարիմ էին մնացել իրենց հին աստուածների հաւատքի իմաստութեանը, իրենց հին աստուածների բնութեան պաշտամունքին: Գողթան գաւառը, նախնիների աստուածների պաշտամունքի աւանդապահն էր: Նրանց   բանաստեղծական յօրինումներում Արմին-հայերի իմաստութեան լոյսն էր ճառագում: Այն վերածւում էր երգի, պահում  իրենց անցեալը, չէր թողնում մեռնէր իրենց նախնիների յուշը: Մովսէս Խորենացին, նրանց եգերի ու բանահիւսութեան մի քանի պատառիկներ էր հաղորդել՝ Արտաշէսի ու Սաթենիկի ամուսնութեան հանդէս, Վահագնի ծնունդ . . . : Վանայ ծով,   շրջակայ լեռների գագաթների հրաբուխներից ժայթքած կրակալոյսը իջնում ջրեր, երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը, երկնում էին հրաբխային գօտի կապած Վանայ ջրերը, երկունք բռնած կարմրալոյս եղեգնիկից ելած բոցից ծնւում իրենց Վահագն աստուածը՝ կրակից ու ջրից ծնուած Հայ նախնի աստուած , , , պատառիկներ էր փրկել Մովսէսը, հապա եթէ նրանց այրած չլինէին . . . բանաստեղծութեան ինչքա՜ն գոհարներ կը նոիւրէինք աշխարհին:

Մեսրոպ . . . այդ լեռներում դիմագրաւել էր իրենց նոր հաւատքի քարոզչութեան անհնարինութիւնը, դիմել տեղի իշխանների աջակցութեանը: Կորիւն այսպէս էր գրել՝ ‘’Այն ժամանակ Աստուած տուեց, որ Սիւնիքի իշխանութեան գլուխն անցաւ քաջ Սիսական Վասակը, խելացի ու հանճարեղ եւ կանխագէտ, աստուածային իմաստութեան շնորքով օժտուած մի մարդ, նա շատ նպաստեց աւետարանի քարզչութեանը”: Քրիստոնէութեան քարոզչութիւնը կատարուել էր հրամանով, զինուժի իշխանութեան պարտադրանքով: Նրանից հարիւր տարիներ առաջ էլ իշխանական զօրութեան բռնի ուժով Արմինա-Հայաստան երկրում իշխել էր օտար հաւատքը: Հայք երկրի մարդիկ, իրենց հաւատքի պաշտպանութեան համար հարիւր տարիներ կռիւ էին տուել իշխանութեան բռնութեանը, պարտուել էին, սպաննել, դաւանափոխ արել քրմական դասին, քանդել նրանց աստուածների մեհեանները, յափշտակել տեղի գանձերը, ոչնչացրել գիր, երգ, աշխարհի ու տիեզերքի ընկալման իմաստութեան մատեաններ: Կրօնափոխ էին արել Հայքին, հաւատքն էր օտար, թագաւորն էր օտար++++ :

Վռամ Շապուհ արքան, Միջագետքում Պարսկաստանի ու Բիւզանդիոնի միջեւ հաշտարար առաքելութեան ատեն նրան հաղորդել էին, որ մի Ասորի Դանիէլ եպիսկոպոսի քով ”Հայերէն”  տառեր կային:  Հայ պատմագիրներ աւանդած չէին եղել այն, պարզ չէր նաեւ, որ մինչեւ Մեսրոպի ատեն Հայերէն ”Այբուբեն” եղե՞լ էր թէ ոչ: Սահակ կաթողիկոսի ու Մեսրոպի խնդրանքով թագաւորը Վահրիճ անունով մի պաշտօնեայի միջոցով Դանիէլի մօտից բերել էր տուել այդ տառերը: Երեխաներ էին հաւաքել, բացուել էր առաջին դպրոցը, Հայոց առաջին ուսուցիչ Մեսրոպը ”Վարժապետ” դարձել, սկսել մայրենի լեզու սովորեցնել: Մեսրոպը եզրակացրել էր, որ Դանիէլի տառերով Հայերէն լեզու սովորեցնել հնարաւոր չէր: Մեսրոպ ու Սահակ անկարող էին եղել յաղթահարել այդ վիճակը, Վաղարշապատում ոչ ոք կարողացել էր օգնել: Մեսրոպ մտածել էր, որ եթէ տեղում յաջողութիւն չէր գտել, հարկաւոր էր այն որոնել օտար երկրների գրապահոցներում, կամ էլ ինք յօրինէր տառեր: 

Մեսրոպ . . .  մի քանի աշակերտների հետ մեկնել էր երկրից դուրս: Վռամշապուհ թագաւորը ու Սահակ կաթողիկոսը  բարի մաղթանքներով ճանապարհել էին նրանց: Գնում էր ”Օսրոյենէ” ասորական պետութեան Եդեսիա ոստան:  Հանդիպել էր նշանաւոր հոգեւորականների հետ, բարեհաճ ընդունելութիւն գտել: Աշակերտների մի մասին Եդեսիա թողել Ասորերէն սովորելու, մի մասին էլ իր հետ Սամոսատ տարել Յունարէն ուսանելու: Մեսրոպի աշակերտի ‘‘Վարք Մաշտոց’’-ի գրքի հեղինակ Կորիւնը նկարագրել էր նրա հոգեկան ու մտային տուայտանքը: Մեսրոպի նպատակին հասնելու անդադրում նուիրումը հոգում տեսանելիքի լոյսի շանթեր էին յառնել, մտքի ոգեղէն զօրութիւնը պատկերել էր տարիների խորհուրդը: Հոգում երկունք էր, պատին գամուած մագաղաթում իրենց Տիր աստուծոյ շնորհած գրերի լոյսն էր շաղում . . . Արմին-Հայը գիր ունէր, որը իր ցեղի մտքից ճառագած լոյսն էր աշխարհներ տանելու: Կորիւն ու Հայ մատենագիրներ այն համարել էին աստուածային հրաշապատում . . . քրիստոնէական հաւատքի անիրական բացատրութիւնն էր այն, ամէն արտասովոր բան համարել էին երկնային հրաշք: Աշխարհում հրաշքներ չեն լինում, աստուածային ոչինչ, ամէն ինչ մարդկային բանականութեան ու բնութեան անընդհատ ինքնափոփոխութեան ինքնաարարումն է:

Ըստ պատմաբան Լէօ-ի, Մեսրոպի արարած Հայոց այբուբենի որոշ տառեր Յունականի նմանութիւն ունէին, նրանք դասաւորուած էին Յունականի նման, գրւում են ձախից աջ: Մեսրոպի մեծութիւնը չէր նուազել, եթէ նրա արարած այբուբենի տառերը նմանութիւն ունէին ուրիշ ազգերի տառերի հետ, որը իր ժամանակին ընդհանուր երեւոյթ եղել: Հայքում, բազում բարբառներով զատորոշուած ընդհանուր Հայերէն լեզու էր, իւրաքանչիւրը հնչիւնային առանձին արտայայտութիւններով: Մեսրոպ գտել էր նրանց հնչիւնային ընդհանուր յատկութիւնները, իւրաքանչիւր տառանշանին նուիրաբերել մի յայտնի հնչիւն, Հայոց լեզուն ամբողջութեամբ արտայայտել գրերի մէջ: Տառերում իր ցեղի մտքից յորդած ոգու ճիչն էր, տառե՜ր, որոնք իրենց ցեղի  հերոսների ոգու հետ այն տարել ու տանելու են հազարամեակներ: Ահա Մեսրոպի կողմից արարուած համարուած հետեւեալ 14 տառերը՝  ը,   ժ,   լ,   խ,   ծ,  հ,   ձ,   ճ,   յ,   չ,   ջ,   վ,   ր,   ց

Մեսրոպ գնացել Եդեսիայի Սամոսատ քաղաք, Հռոփանոս անունով Յոյն գծագրողի հետ հետ վերջնական ձեւ տուել Հայերէն տառերին: Ինքն էր առաջինը փորձել իր արարումը, ”Աստուածաշնչի Սողոմոնի Առակներ”ի առաջին տողը թարգմանելով գրել՝ ”Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”

Մեսրոպ վերադարձել էր Վաղարշապատ-Վաղարշապատ-Էջմիածի, ամբողջ Արմինա-Հայաստանն էր ցնծագին դիմաւորել նրան, Սահակ կաթողիկոսին ու Վռամ Շապուհ արքային մատուցել Հայոց 36 գրերը պատկերած մագաղաթը: Մեսրոպին յանձնարարել էին դպրոցներ բացել, մանուկներին Հայոց գիր ու լեզու ուսուցանել, ցեղի առաջին վարժապետը եղաւ: Իրենց նախնիների փլած մեհեանների տեղերում դպրոցներ էին պատել, որոնց որմերից ճառագում էր լոյսը իրենց հին հաւատքի, խօսքի մրմունջները իրենց նախնիների դպիր-քուրմերի: Մանուկներին բերել դպրոցներ, հայոց աշխարհը ”Այբ, բեն, գիմ” էր կանչում, նորէն դպրութիւն պիտի լինէր, իրենց Աստուածի պաշտամունքի խօսքն էին քարոզելու: Մեծացան առաջին դպրոցականները, առաւել իմաստուններին հաւաքել էին պալատ: Սահակ կաթողիկոս ու Վռամ Շապուհ արքայ նրանցից՝ Մովսէսին, Ղեւոնդին, Եղիշէին, Կորիւնին, Եզնիկին, Դաւիթին, Յովնանին, Յովսէփին, եւ ուրիշ շատերին ճամբել էին Բիւզանդիոն, Օսրոյենէ-Եդեսիա, Պոնտոս, հեռու Աղեքսանդրիա, Յունարէն, Ասորերէն ուսանելուց յետոյ վերադարձել Վաղարշապատ-Վաղարշապատ-Էջմիածի: ”

Կեսարիա ուսանած Սահակ Պարթեւ, անչափ զարգացած մարդ կաթողիկոսը, որը գիտակ էր Ասորերէն, Պարսկերէն ու Յունարէն եւ անշուշտ Հայերէն լեզուներին: Մեսրոպ զբաղած էր դպրոցաշինութեամբ, Սահակը, արտերկրներում ուսանած աշակերտների հետ գլխաւորել Սուրբ գրոց ու քրիստոնէութեան Մատեանի թարգմանութիւնը: Սկզբում այն թարգմանել էին Ասորերէն լեզուի բնագրից, սակայն այն կատարեալ չէր համարուել: Երկար տարիների տքնանքով սկսել էին Յունարէն բնագրից այն թարգմանել: Կատարեալ Հայերէն էր այն, Հայոց լեզուի քերականութիւնը, շարադասութիւնը, ուղղագրութիւնը այնտեղ էին սկզբնաւորուել, Եւրոպական գիտնականներ այն համարում են ”Թագուհի Թարգմանութեան”:

            Մեսրոպի ուսուցանած աշակերտները վերադառնալով յունական ու ասորական մշակոյթի ուսումնական կեդրոններից նաեւ կատարել են գրական, գիտական, պատմական, արուեստաբանական, փիլոսոփայական բազում երկերի թարգմանութիւններ, ”Սրբոց Թարգմանիչներ” էին անուանել նրանց, սրբացրել նրանց: Թարգմանութիւնը գրական ստեղծագործութիւն է, որը մի երկը վերստեղծում է մի այլ լեզուով: ”Սրբոց Թարգմանիչներ” Կորիւն, Եղիշէ, Յովսէփ, Յովնան, Ղեւոնդ, Եզնիկ, Դաւիթ Անյաղթ, Մովսէս Խորենացի, Ղազար Փարպեցի, Ագաթանգեղոս, թարգմանեցին, հայացրին յունական, ասորական բազում երկեր, որոնց մի մասը անհետացած լինելով, համարւում են բնօրինակներ: ”Սրբոց Թարգմանիչներ”-ը ոչ միայն թարգմանեցին ուրիշ ազգերի մեծերի երկեր, այլ նաեւ իրենց արմենական հանճարի պոռթկումների լոյսով արարեցին Հայոց Ոսկեղենիկ լեզուով հրաշալի երկեր՝ Եղիշէի ”Վարդանի ու Հայոց Պատերազմի Մասին” արձակ բանաստեղծական երկը, Եզնիկի ”Եղեծ Աղանդոց” քրիստոնէական հաւատքի փիլիսոփայութեան ճշմարտութեան բոլոր ժամանակների ամենազօրեղ իմաստաւորումը, Կորիւնի ”Վարք Մաշտոցի” իր Երանելի Մեսրոպ Վարդապետի հանճարի պոռթկումի փառաբանումը: Հապա՜, Մովսէս Խորենացու ”Հայոց Պատմութիւն” մատեանի պատումը որպէս՝ իր քաջ ազգի խոհանակութեան ու Հայոց աշխարհում յիշատակութեան արժանի քաջ գործերի մասին հաւաստումը: Այն գրուած էր Սահակ Բագրատունի իշխանի խնդրանքով, իր ցեղի ծագման ժամանակներից մինչեւ 428 թուականի Արշակունի թագաւորութեան անկումը: Խորենացին մահացել է 460-ական թուականների սկիզբը, 451 թուականի Վարդանանց պատերազմի մասին չի գրել՝ որպէս Վասակ իշխանի քաղաքական արեւելումի կողմնակից լինելուն ու Մամիկոնեանների տոհմին ու կղերին չհակադրուելու համար: Ղազար Փարպեցի, ”Հայոց Պատմութիւն, Թուղթ Վահան Մամիկոնեանին”, Վահան Մամիկոնեանի խնդրանքով երկնած՝ Հայոց աշխարհի տուեալ ժամանակի ռազմական ու քաղաքական դեպքերի մասին եւ Հայոց աշխարհը երկու տէրութիւնների միջեւ բաժանման ժամանակներից մինչեւ Վահան Մամիկոնեանի մարզպետութեան շրջանը: Սրբոց Թարգմանչաց գործունէութեան ժամանակահատուածը համարուել որպէս Հայոց մշակոյթի ”Ոսկեդար”:

            Լեզուաբան Հրաչեայ Աճառեան, իր ”Արմատական Բառարան”, ”Հայոց Լեզուի Համեմատական Քերականութիւն”  բացառիկ աշխատութիւններով ինք նաեւ աշխարհին աւետել՝ Հայոց լեզուն ”Հնդեւրոպական Մայր Լեզուի” ընտանիքին պատկանելը, այն համեմատելով աշխարհի հինգ հարիւր լեզուների հետ, Նա բացայայտել Հայերէն լեզուի զարգացման ընթացքը, Արմին նախնիների գրաբար լեզուի հիմքի վրայ նրա կառուցուածքը: Նա հաստատեց, որ Հայոց լեզուի քերականութիւնը, շարադասութիւնը, ուղղագրութիւնը սկզբնաւորուած են են Հայոց ”Գերազանց Դասագիրք”- Աստուածաշունչ Մատեանէն, այնտեղ էր, որ Հայոց բանաւոր գրաբար լեզուն գրաւոր եղաւ: Այդ Մատեանի քերականական, բառակազմութեան, շարադասութեան, ուղղագրութեան կատարեալ կառոյցը արարեցին Սահակ Կաթողիկոս, Մեսրոպ Մաշտոց եւ նրանց ուսուցանած աշակերտներ՝ ”Սրբոց Թարգմանչաց”  վարդապետները, ցեղի երախտիքի աղօթքի մրմունջներ նրանց խնկաբոյր յիշատակին:

Կլենտէյլ                                                                                                           

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img