Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Մի Երգի Պատմութիւն -61- Լիլի Ուազ Հիըր- Քենտի Տալֆեր եւ Տեյվիտ Ա․ Սթիուըրթ (Lily Was Here- Candy Dulfer & David A. Stewart )

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

90-ական թուականներին շատ մեծ խանդավառութիւն կար սաքսոֆոն գործիքի շուրջ, որը շատ նորաձեւ էր դարձել ։  Ճազից  բացի, այն  տեղ գտաւ ժողովրդայնութիւն վայելող Pop ժանրում ։ Յայտնի կատարողներն ու կատարումները բազմաթիւ են, բայց այսօր կը խօսենք մասնաւոր մի կատարման մասին, որը կարծես թէ ամենայայտնիներից մէկն է, եթէ ոչ ամենայայտնին։

Խօսքը  «Lily was here»  գործիքային ստեղծագործութեան մասին է ։  Այն գեղեցիկ գործիքային տուեթ (duet) կատարում է կիթառահար Տեյվիտ Սթիուըրտի եւ սաքսոֆոնահարուհի Քենտի Տալֆըրի մասնակցութեամբ ։  Ի սկզբանէ երգը, կամ որ աւելի տեղին է ասել գործիքային  կատարումը, նախատեսուած էր « Գանձապահը » («De Kassiere» )  շարժանկարի համար։  Քանի որ շարժանկարը հոլանդական էր, ձայնագրութեան համար էլ երաժշտութեան հեղինակ Սթիուըրտը որոշեց ընտրել հոլանդացի սաքսոֆոնահարուհուն՝ Քենտիին, որը մինչ այդ պահը բացարձակապէս ոչ մի առնչութիւն չուներ Pop  ժանրի հետ։  Նա յայտնի էր իր ճազային կատարումներով։

Ստեղծագործութեան ստեղծման մասին Քենտին պատմում է  հետեւեալը․ «Ես այդ օրը ձայնագրման արհեստանոցում էի Տեյվի հետ։ Ժամեր շարունակ  աշխատում էինք ապագայ թեմայի վրայ, որը ֆիլմի երաժշտական թեման պէտք է լիներ։ Ես մի կուշտ նուագեցի այն ամենն ինչ առաջարկում էր Տեյվը, կամ այն ամենն ինչ իմ մտքին էր գալիս, որպէսզի վերջապէս մի  թեմա  կամ գիծ ծնուեր ապագայ աշխատանքների համար։  Ոչ մի բան այնքան չէր գրաւում մեզ, որպէսզի վերջնականապէս կանգ առնէինք նրա վրայ ու որոշում կայացնէինք։  Բաւական յոգնած օրուայ աշխատանքից, ես պատրաստւում էի արդեն հաւաքել գործիքս ու իրերս, որպէսզի հասցնեմ իմ գնացքին։ Յանկարծ Տեյվիտն ասաց,-«այս մէկի մասին ի՞նչ կ՛ասես»։ Ես լսեցի անաւարտ,  մի քանի  նոթայից բաղկացած թեման, որ գրառուած էր իր մօտ։ Ընդամէնը  10 րոպէում ես ամբողջացրեցի իմ «իմփրովիզի»  մասը եւ վազեցի՝ հասնելու իմ գնացքին։  Մէկ ամիս անց ինձ են զանգահարում ընկերներս ու ասում , որ  ռատիոեթերի ազգային հիթ-շքերթում մի երաժշտութիւն է յայտնուել եւ ասում են, որ դու ես դա կատարում։ Դու ինչ է, ռատիօ չե՞ս լսում։  Ես ապշեցի։  Չէի կարծում որ այդքան կարճ ու արագ արուած աշխատանքը որպէս վերջնական տեսք ստացած ստեղծագործութիւն տեղ կը գտնի շարժանկարի մէջ» ։

Երգը արագօրէն գրաւեց նաեւ բրիտանական, ամերիկեան, աւստրալիական հիթ-շքերթների առաջատար հորիզոնականները։

Սա թերեւս առաջին գործիքային կատարում է, որին անդրադարձ եմ արել, եւ լիովին վստահ եմ, որ ընտրութեան հարցում չեմ սխալուել եւ առաջին իսկ հնչիւնից այն մեզ տանելու է դէպի հեռաւոր 90-ականներ։ Վայելենք։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img