Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է տվել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ, որոնց մի մասը կոտորվում էր մարտի դաշտում, մի մասը՝ փախչում. Մովսես Հակոբյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեր զորահավաքը չի կատարվել: Դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, գրում է tert.am-ը:

«Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 52 տոկոսով: Դա պետք է իրականացնեն 40 ժամվա ընթացքում, ես ասում եմ 5-րդ օրն է այդպիսին եղել: Երկրորդ օրն ավելի ցածր է եղել համալրման տոկոսը: Եվ այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը: Այն շատ բարդ գործընթաց է, բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդը դա է, որի համար պետության ջանքերն է պահանջում»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը, բացի քաղաքական ղեկավարությունից, որոշակի սխալներ են թույլ տվել զինվորականները՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով. «Օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պետք է իրականացնեն լրահամալրում, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման, և ԱԹՍ-ները չեն թույլատրել անձնակազմի ընդունման կետերն ամբողջությամբ բացազատվել և լիարժեք կատարել գործառույթները»,- նշեց գեներալ-գնդապետը:

Նրա խոսքով՝ պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ:

«Սա չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար, գիտեն, որ գալու է ժամանակը և սրա համար պատասխան պետք է տան՝ այդ գործառույթը չիրականացնելու համար, և ձայնագրել են խոսակցությունը: Եվ ինչ ենք ունեցել արդյունքում. ես առաջին օրվանից Արցախում էի, կամավորական ջոկատներ են գալիս, որոնք փայլուն տղերք էին, որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունեն, զորամասերում իրենց համար նախատեսված որևէ սպառազինություն և հանդերձանք չկա, նախատեսված է միայն ու միայն իրեն համապատասխան զորահավաքի համալրման համար»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանի տեղեկացմամբ՝ կամավորականները պատերազմի ընթացքում 1-2 ժամ զբաղեցրել են նախագահին և ՊԲ հրամանատարին՝ պատմելով իրենց հայրենասիրության մասին։

«Բանակի հրամանատարը պետք է մտածի, որոշում կայացնի՝ որտեղից ինչ հանի, բերի դրանց հագցնի, սպառազինի և ուղարկի: Ինչ-որ մի ձև հարցը լուծում են, ջոկատների մի մասին ասում են՝ դուք պետք է գնաք 9-րդ պաշտպանական, ասում են՝ ոչ, մենք այդտեղ չենք գնում կռվելու, մենք գնում ենք Ասկերան կռվենք: Մեզ Ասկերանում զորք պետք չի: Մի ձև ուղարկում ես: Մարդ, որը չունի կապի համակարգ, գործող անձնակազմի հետ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս նա պետք է կռվի: Եվ պատճառն առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդիկանց մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում է»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը հայտնեց, որ պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի առաջնագծից փախածներ են եղել:

«Նրանք իզոլացվել են տարբեր տեղերում, որ չվերադառնան Հայաստան և խուճապ չառաջացնեն: Եվ այդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որպեսզի դրանց պահեն, դրանց կերակրվել է բանակի զինվորների սնունդով։ Մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Գեներալ Ալեքսանյանը, գնդապետ Բալասանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի մի մասին վերադարձնենք բանակի շարքեր: Փախածների մի մասի սկիզբը դրել են կամավորականները, իսկ այնտեղ չես կարող տարբերել՝ կամավորական է, թե կցագրված անձնակազմ: Դրան միացել է կցագրված անձնակազմը, և պատերազմի ժամանակ հրամանատարը նայում է դեպի առաջ, ոչ թե թիկունք»,- նշեց ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img