Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Տիկին Աննան հրամանատարական կետում էր, խնդրել եմ դուրս գալ. 4 ժամ հետո ինձ Երևան կանչեցին, ասացին՝ վարչապետն արգելում է Արցախ գնալ. Մովսես Հակոբյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ղարաբաղում գտնվելու ժամանակ իմ հիմնական գործառույթը եղել է այն, որ չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, գրում է tert.am

Նա ներկայացրեց, թե ինչ խնդիր է առաջացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ, որի մասին օրերս գրել էր մամուլը:

«Խորհրդակցության ժամանակ գեներալ Հարությունյանը վարչապետին խնդրել է, որ թույլատրի՝ ես մնամ այնտեղ: Վարչապետի պատասխանը հետևյալն է եղել՝ միայն ի՞նքը, իրեն թույլատրում եմ: Քանի որ կողմնակի անձանց մուտքը հրամանատարական կետ արգելված է եղել, ես բարձրացել եմ ճաշելու, իջնելուց հետո տեսել եմ, որ հրամանատարական կետում տիկին Աննան նստած է էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, և կողքին կանգնած է Բաբայան Սամվելը»,-նշեց նա:

Ըստ Հակոբյանի՝ վարչապետի տիկինը նստած դիտարկում էր, որևէ գործի չի խառնվել, որևէ հարցի չի միջամտել, ցուցումներ չի տվել:

«Դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում: Երբ դա ավարտվեց, մոտեցա, խնդրեցի տիկին Աննային՝ այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, հնարավոր է՝ նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզնից: Ասաց՝ լավ: Մի 20 րոպե նստեց, գնաց»,-պատմեց Հակոբյանը՝ նշելով, թե դրանից 4 ժամ հետո իրեն կանչել են Երևան:

«Եկա պաշտպանության նախարարի մոտ՝ մտածելով, թե պետք է հարցնեն՝ ինչ իրավիճակ է այնտեղ: Նա ինձ ասաց՝ ինձ հրամայել են, որ Դուք այլևս չպետք է գնաք այնտեղ: Հարցրի՝ ինչն է պատճառը, ասաց՝ չգիտի, ու ասել է վարչապետը»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, թե վարչապետին նամակ է գրել. «Չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է»,- բայց չի էլ բացել նամակը:

Այդուհետ Հակոբյանը զանգահարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, վերջինս էլ նշել է, թե վարչապետն իր մոտ է. պատասխանել է՝ վարչապետը հաջորդ օրը 11-ին կընդունի Հակոբյանին, և վերջինս կգնա Արցախ:

Հակոբյանն ասաց, թե երեք օր անընդհատ զանգել է, սակայն 4-րդ օրն իրեն ասել են՝ վարչապետն իրեն չի ընդունի:

Այդուհետ հանդիպում է կայացել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Վերջինս Հակոբյանին հայտնել է, թե Սամվել Բաբայանն ասել է՝ Հակոբյանը գնա Արցախ ու գործողություն կոորդինացնի.

«Ես ասել եմ, որ չեմ անի, որ Բաբայան Սամոն է ասում, որովհետև իմ վերաբերմունքը Բաբայան Սամոյին առանձնահատուկ է: Հարգանքով եմ վերաբերվում իր արածին, բայց պատերազմը ղեկավարելն այս պահին իր խելքի գործը չէ: Երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամոյի միջոցով: Ինձ հանելու պատճառը չգիտեմ՝ որն է՝ որ տիկին Աննային խնդրել եմ՝  դուրս գա, թե Բաբայան Սամոյին չխանգարելը»,-հայտարարեց Մովսես Հակոբյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img