Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Բաքվի հայտարարությունները վերահաստատում են Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ: Այս մասին մեկնաբանությամբ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցին։ 
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա ԱՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված կտրուկ հրաժարումը Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից վերացնում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խանգարող ցանկացած խոչընդոտ. անկախության, որը մեր ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման արդյունքն է: «Եթե նախկինում պետությունները ձեռնպահ էին մնում ճանաչել Արցախի անկախությունը`  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին խանգարելու մտավախությամբ պայմանավորված, ապա Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների մի զգալի մասի օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Բաքվի հրապարակային հրաժարումից հետո այդ մտավախությունները կորցրին իրենց արդիականությունը:
 
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար: Միջազգային հանրությունն իրավունք չունի համակերպվել այն իրավիճակի հետ, որը  երկու ամբողջատիրական և ցեղասպան պետությունների, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների դաշինքի զինված ագրեսիայի արդյունքն է, որոնց գործողությունները չեն տեղավորվում քաղաքակիրթ աշխարհի իրավական և բարոյական նորմերի շրջանակներում»,- նշել է Մասիս Մայիլյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img