Աբրահամ Յարութիւնի Զամինեան (նոյեմբերի 24, 1861 — հոկտեմբերի 11, 1937), հայ գրականագէտ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միութեան անդամ 1934 թ.-ից։
Ծնուել է Նոր Նախիջեւանում։ Կրթութիւնն ստացել է տեղի թեմական դպրոցում, ապա Էջմիածնի Գէորգեան ճեմարանում։ Երկար տարիներ հայոց լեզու եւ գրականութիւն է դասաւանդել Նոր Նախիջեւանի թեմական դպրոցում։ Գործուն մասնակցութիւն ունեցել Նոր Նախիջեւանի կրթական-մշակութային կեանքին։ Մահացել է Երեւանում։