Երկուշաբթի, 17 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Արթուր Ռամազյանը, ով բազմանդամ ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր: 

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը գյուղի տարածքում հանդիպած զինվորականներից է տեղեկացել, որ Վազգենաշենը հնարավոր է Աղդամի շրջանի մյուս գյուղերի հետ անցնի ադրբեջանցիներին: Մեր զրուցակիցը գյուղի շատ բնակիչների հետ մտադիր է եղել շարունակել Վազգենաշենում ապրել: Պատրաստվում էին վերանորոգել երկհարկանի առանձնատունը: Այդ նպատակով մեծ գումարներ էին ծախսել, շինանյութ էին գնել: Բավականին մեծ գյուղացիական տնտեսություն են ունեցել: Զբաղվում էին անասնապահությամբ, նռան այգի էին հիմնել: Տեղեկանալով, որ գյուղը հավանական է անցնի ադրբեջանական կողմին Ռամազյանների ընտանիքը հասցրել է տան իրերի և անասնագլխաքանակի մի մասը նոյեմբերի 20-ին դուրս բերել դեպի հարևան գյուղ: 

Այնուհետև, մնացյալ իրերն ու անասունները տեղափոխելու համար  նորից Վազգենաշեն վերադառնալու ճանապարհին նրանց հայտնել են, որ գյուղում արդեն ադրբեջանցի զինվորականներ են: Վերադարձողներին թույլ չեն տվել գյուղ մտնել գոնե հագուստներ վերցնելու համար: Ըստ Ռամազյանի՝  այնուհետև   տեղեկացել են, որ գյուղն ամբողջությամբ թալանել են, իսկ անասունները մորթել: «Ադրբեջանցի զինվորականներն ասել են՝ եթե խոզեր ունեք միայն դրանք կարող եք գալ, տանել»,-ասում է Ռամազայանը՝ հավելելով, որ մնացած անասնագլխաքանակով ապահովում են իրենց սննդի հարցը: 

Վազգենաշենցի Ռամազյանների 8  հոգանոց ընտանիքը Վանաձորում հանգրվանել է հորաքրոջ երկսենյականոց տանը, որտեղ բնակվում են 14 հոգով:

«Ձմեռային հագուստներ չունենք: Բացի այդ, հորաքրոջս տանը բնակվելով, բավականին ավելացել է նրանց  կոմունալ վճարների չափը: Ամաչում եմ, որ չեմ կարողանում ինչ-որ չափով օգնել նրանց: Ընտանիքի կարիքները հոգալու համար ցանկանում եմ վաճառել գյուղից տեղափոխած մանր ու խոշոր  եղջերավոր անասունները, սակայն գնորդները չնչին գումարներ են առաջարկում»,-ասում է Ռամազյանը:  

Նրա խոսքով` դիմել են Վանաձորի քաղաքապետարան, դիմում հայտ են լրացրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար, սակայն առայժմ տեղեկություն չունեն, երբ կստանան: Ռամազյանը ապագայի հետ կապված հստակ ծրագրեր չունի։ Չկա աշխատանք, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար և երեխաների ուսման հնարավորություններ ու պայմաններ: Ցանկություն ունեն ընտանիքով կրկին վերադառնալ Արցախ՝ Ստեփանակերտ:  Ներկայումս մտադիր է անձամբ վերադառնալ Ստեփանակերտ, վարձով բնակարան գտնել, այնուհետև տեղափոխել նաև ընտանիքը:   

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img