Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

 Արցախցիների վերադարձի գործընթացը բավական ակտիվ ընթանում է: «Արմենպրես»ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի վերադարձել է Արցախ:

«Ստեփանակերտում ու շրջաններում են բնակվում նաև այն արցախցիները, որոնց բնակարանները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում: Վերադարձողների առաջին կանգառը Ստեփանակերտն է, որտեղ կազմակերպվում է նրանց տեղափոխումն իրենց բնակավայրեր: Շրջանների հետ կապված, ով տրանսպորտի խնդիր ունի, դիմում է կառավարությանը և տեղափոխումը կազմակերպվում է»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե դժգոհություններ կան այն հարցի հետ կապված, որ բնակիչները գալիս են Ստեփանակերտ և այնտեղ նրանց դիմավորող չկա ու շատերը չգիտեն ինչ անեն, Ժիրայր Միրզոյանը պատասխանեց, որ արդեն պատասխանատու կա, ով մշտապես հերթապահում է Վերածննդի հրապարակում:

«Եթե խոսքը կազմակերպված տեղափոխությունների մասին է, ապա միշտ դրանք համակարգված են եղել, սակայն շատերը իրենց նախաձեռնությունով են գալիս, այդ դեպքում մենք շատերի վերադարձի մասին չենք իմանում: Եթե նախապես տեղեկացնեն, ապա, բնականաբար, կդիմավորենք: Բայց նորից եմ ասում, արդեն մշտական պատասխանատու կա Վերածննդի հրապարակում»,-ասաց նախարարը:

Արցախ վերադարձած արցախցիները, որոնց տները պահպանվել են, գնում են իրենց տներ: Նրանք, որոնց տները վերանորոգման կարիք ունեն, պետք է դիմեն Քաղաքաշինության նախարարությանը: Գերատեսչությունն անհրաժեշտ հարցերով աջակցում է: Այն ընտանիքները, որոնց տները չեն պահպանվել կամ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, տեղավորվում են ժամանակավոր կացարաններում: Դրանք՝ հյուրանոցներն են, որոնց  90 տոկոսն արդեն լրացված է, հարմարեցված տարածքները, հանրային շենքերը: Բավական մեծ քանակով ընտանիքներ են տեղավորվել գյուղերի այն տներում, որոնք նախկինում ազատ են եղել: Արցախի կառավարությունը սկսել է վարձակալության սկզբունքով տներ տրամադրել բնակարանները կորցրածներին՝ վճարելով բնակվարձի գումարը: Քարվաճառի և մյուս տարածքների բնակիչները, որոնք հրադադարից հետո են կորցրել իրենց բնակարանները, պետք է դիմեն տարածքային մարմիններին, որոնք հաշվառում են կատարում և փորձում են ժամանակավոր կացարաններ տրամադրել: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Արցախում մեծ ծավալի բնակարանաշինության ծրագիր է մեկնարկելու:

Նախարարը վստահեցրեց, որ Արցախ վերադարձածներին տրամադրվում են նաև առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, մասնավորապես՝ մահճակալներ, ջեռուցիչ սարքեր, վերմակներ և այլն: Ներկայում խնդիրներից մեկն այն է, որ դեռ ամբողջ ծավալով չեն գործում էլեկտրամատակարարման, գազամատակարարման համակարգերըը, որովհետև դեռ ամբողջությամբ վերականգնված չեն: Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ այդ ուղղությամբ ևս աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են, համակարգերը վերականգնվելուց հետո այդ տեսանկյունց հարմարավետության խնդիր չի լինելու:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ խանութներում ապրանքների պակաս կա, նախարարը նշեց, որ դա եղել է, այս պահին էլ կա, սակայն արդեն անհանգստացնող չափերի չէ: Խանութների աշխատանքը, ապրանքների տեղափոխման գործընթացը քիչ-քիչ հունի մեջ է ընկնում:

Անդրադառնալով առաջիկայում արցախցիների վերադարձին՝ նախարարը նշեց, որ այդ գործընթացը պետք է համաձայնեցված լինի տեղական իշխանությունների հետ, որովհետև միանգամից չեն կարողանալու բոլորին բնակարանով կամ կացարանով ապահովել: Դրա համար կարևոր է, որ վերականգնման աշխատանքներին զուգահեռ այդ գործընթացը կատարվի:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img