ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև լեզվակռիվ տեղի ունեցավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ:
Անվտանգության աշխատակիցները կանխեցին պատգամավորների միջև վիճաբանությունը: Այն սկսվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում, երբ Դանիելյանն ակնարկեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը սկսել է հաճախ հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում:
Դանիելյանի այդ հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ ԲՀԿ-ական պատգամավորների կողմից: