Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Սարդարապատի համայնքապետարանը։
«Մեր Դավիթ , մեր հերոս ,մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։
Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնաիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։
Աստված հոգիդ լուսավորի․․․
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 26,11,2020 թվականին Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,-ասված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով Ֆիզուլիի հատվածում՝ հասցրել է խոցել 15 տանկ և 1 ՀՄՄ, ինչից հետո շարունակել է ծառայել առաջնագծում։ Հոկտեմբերին նրան շնորհվել է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչումն ու ստացել «Ոսկե արծիվ» շքանշանը։